Մադրիդի «Ռեալն» առաջիկ տուրում կմրցի Լա լիգայի հետնապահներից մեկի՝ «Լաս Պալմասի» դեմ։ Շաբաթ օրը կայանալիք խաղում «Ռեալը» կլինի առանց Կրիշտիանու Ռոնալդուի, որին հանգիստ կտրամադրվի «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ։
Լա լիգայում չեմպիոն դառնալու հույսերը կորցնելուց հետո «Ռեալը» լիովին կենտրոնացել է Չեմպիոնների լիգայի վրա ու ցանկանում է, որ իր լավագույն ֆուտբոլիստը ամբողջովին պատրաստ լինի Թուրինում կանայալիք երեքշաբթի օրվա խաղին։
Սա կնշանակի, որ Լա լիգայի լավագույն ռմբարկուի պայքարում Ռոնալդուն մի փոքր դադար կվերցնի, չնայած որ արդեն ընդամենը 3 գոլով է զիջում Մեսսիին։
Այնուամենայնիվ, Ռոնալդուն բնականոն հունով մարզվել է Վալդեբեբասում Պորտուգալիայի հավաքականի ճամբարից վերադառնալուց հետո։
Los Merengues, Realmadrid.am