Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նշանակել է Լա լիգայի առաջիկա տուրերի մրցավարներին։ Կատալոնացի մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը կսպասարկի «Ռեալի» ու «Ատլետիկոյի» միջև կայանալիք առաջիկա հանդիպումը։ Խաղը կայանալու է 31-րդ տուրի շրջանակներում՝ ապրիլի 8-ին ժամը 18։15-ին։
Էստրադա Ֆերնանդեսը 2013 թվականից ի վեր միջազգային կարգի մրցավար է, ծնվել է 1976 թվականին։ Նա ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է երկու թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, որոնցում մադրիդյան գերակումբները վստահ հաղթանակներ են տարել։
Մասնավորապես, հենց Ֆերնանդեսն էր աշխատում «Ռեալ Մադրիդ» 4-0 «Ալավես» խաղի ժամանակ։ Նա նաև հունվար ամսին սպասարկեց «Վալենսիա» 1-4 «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։
Los Merengues, Realmadrid.am