Օրերս Գարեթ Բեյլը դարձավ Ուելսի պատմության լավագույն ռմբարկու, ու հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը գովեստի խոսքեր է հասցեագրել ֆուտբոլիստին։
«Նա յուրահատուկ տաղանդ է, պարզապես նրան ազատություն տվեք, ու նա կոչնչացնի ցանկացած մրցակցի։
Բեյլը ռմբարկուի հատկանիշներ ունի, նա կարող է ցանկացած տեսակի գոլ խփել։ Գարեթը նման է Կրիշտիանու Ռոնալդուին։ Երկուսն էլ սկսել են որպես եզրային կիսապաշտպաններ, բայց հիմա իսկական գոլահարներ են։
Իհարկե, Բեյլը ցանկանում է մնալ «Ռեալում»։ Ի՞նչ է նա հաղթել։ Երեք Չեմպիոնների լիգա, դա լավագույն ապացույցն է։ Երբ դու նման ակումբում ես, միշտ էլ շատ տիտղոսներ կնվաճես»,- նշել է Գիգզը։
Los Merengues, Realmadrid.am