HalaMadrid TV MOBILE

Զինեդին Զիդան. «Ուզում եմ, որ Նեյմարը խաղա «Ռեալի» դեմ»
00:04:19 27.02.2018

Զինեդին Զիդանը «Էսպանյոլի» դեմ խաղից առաջ ներկայացել է մամուլի ասուլիսի։

«Չեմ ցանկանում նայել մրցաշարային աղյուսակին։ Մրցակիցն այս տարի բավականին լավ տեսք ունի, բայց մենք գիտենք, թե ում դեմ ենք մրցում ու պատրաստվում ենք շատ լավ խաղ ցուցադրել «Էսպանյոլի» դեմ»։

«Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսին է ֆուտբոլը, ու ցանկանում ենք շարունակել լավ արդյունքների շարքը՝ լավ ֆուտբոլ ցուցադրելով։ Դրան հասնելու համար մենք պետք է ամեն խաղում դաշտ դուրս գանք նույն տրամադրվածությամբ, լինենք ուժեղ, լավ խաղանք, մտածենք մեր նպատակի մասին ու լավ պաշտպանվենք, երբ գնդակը մրցակցի մոտ է։ Պետք է ամեն մի խաղը զրոյից պլանավորենք, իսկ այժմ ցանկանում ենք բավականին բարդ մարզադաշտում լավ հանդես գալ»։

Ռամոսի մասին.

«Նա լավագույն ավագն է, որ այս թիմը կարող էր ունենալ։ Ամեն մեկը ազատ է արտահայտել իր կարծիքը, բայց այս ակումբում ու այս թիմում Ռամոսին կասկածի տակ դնելը հավասար է նրան անպատվելուն։ Մենք գիտենք, թե ինչ նշանակություն ունի Ռամոսը, ու դա գիտեն նաև նրա թիմակիցները։ Ռամոսը առաջնորդ է, նա միշտ ցույց է տվել դա, ու մարդիկ այստեղ նրան շատ են սիրում։ Նա մեր ավագն է։ Ինչպե՞ս կարող ենք կասկածի տակ դնել նրան։ Մենք գիտենք, թե ովքեր են այս թիմում գտնվում, ու մեր ավագին սիրում են բոլոր մադրիդիստները։ Նա անկրկնելի է»։

Արդյո՞ք Կարվախալը կփորձի 5-րդ դեղինը ստանալ.

«Ինձ բոլորովին չի հետաքրքրում, որ դուք նրան խոշորացույցով եք նայում։ Չեմ ցանկանում, որ նա քարտ ստանա։ Ուզում եմ, որ Դանին մինչև մրցաշրջանի ավարտը մնա 4 դեղին քարտով։ Մենք դեռ կորոշենք, թե ինչպես կօգտագործենք նրան առաջիկա երկու խաղերում, քանի որ մի շարք ֆուտբոլիստներ կարող են այդ դիրքում հանդես գալ»։

Նավասի մասին.

«Մենք հիանալի դարպասապահ ունենք, ով շատ պրոֆեսիոնալ է ու իսկապես ցանկանում է խաղալ այս թիմում։ Նա արժանի է այստեղ լինելուն։ Կեյլորը շատ լավ է գործում ու շատ բաների է հասել «Ռեալի» հետ։ Հասկանում եմ, որ այլ ֆուտբոլիստների անընդհատ կապում են մեր ակումբի հետ, բայց ես չեմ խոսի ապագայի մասին։ Ինձ հետաքրքրում է վաղվա խաղը։ Մենք շատ գոհ ենք նրանից, ինչ այժմ ունենք»։

Ռոնալդուի մասին.

«Ռոնալդուն իրեն շատ լավ գիտի, իսկ մենք մշտապես խոսում ենք նրա հետ։ Շատ կարևոր է, որ Ռոնալդուն միշտ գտնվի լավագույն մարզավիճակում։ Նա գիտի, որ ժամանակ առ ժամանակ պետք է հանգստանա, և վերջ։ Մրցաշրջանը շատ երկար է, իսկ նա նաև մասնակցելու է Աշխարհի առաջնությանը։ Կարող եք կարծել, որ ֆուտբոլիստները դրա մասին չեն մտածում, ու միգուցե դա այդպես է, բայց նույնիսկ ոչ գիտակցաբար Մունդիալը նրանց մտքերում է։ Գիտեմ դա, քանի որ ինքս եմ եղել այդ իրավիճակում։ Աշխարհի առաջնությունը մնում է Աշխարհի առաջնություն»։

«Ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է իմանալ, որ առջևում դեռևս շատ կարևոր խաղեր կան, կա Աշխարհի առաջնություն, որը անցկացվում է ընդամենը 4 տարին մեկ անգամ։ Աշխարհի առաջնությունն ընդհանրապես կապ չունի այն բարդությունների հետ, որ մենք ունեցանք այս մրցաշրջանում»։

Վնասվածք ունեցողների մասին.

«Նրանք վերականգնվում են ու ջանասիրաբար աշխատում, թեկուզև դեռևս պատրաստ չեն խաղալ։ Նրանք հատուկ ծրագրով են աշխատում, ու մենք սպասում ենք նրանցից երեք վերաբերյալ նորությունների։ Վալյեխոն ավելի երկար ժամանակով է դուրս մնացել շարքից, ու մենք ցանկանում ենք չորսին էլ հնարավորինս շուտ տեսնել թիմում։ Չեմ սիրում, երբ ֆուտբոլիստների վրա ճնշում է գործադրվում։ Միշտ էլ կան նախանշված ժամկետներ, ու կարիք չկա արհեստականորեն արագացնել ընթացքը ու ռիսկի դիմել։ Շաբաթվա ընթացքում պարզ կլինի, թե ով կկարողա վերադառնալ ընդհանուր խումբ։ Մենք լավատեսորեն ենք տրամադրված»։

Բեյլի մասին.

«Նա լավ տեսք ունի, ինչպես միշտ, ու շատ ավելի լավ է զգում իրեն։ Երկու օր առաջ նա շատ լավ հանդիպում անցկացրեց, գոլ խփեց, ներգրավված էր խաղի մեջ։ Նա շատ լավ գործեց»։

Ոչ մշտական խաղացողների մասին.

«Ինձ համար ցածր նշանակության խաղեր չկան, ու լինում են իրավիճակներ, երբ պետք է մի մտահաղացում օգտագործես, լինում են այնպիսիք, երբ պետք է գալիս մեկ այլ մտահաղացում։ Բոլորն էլ ավելի շատ ցանկանում են խաղալ ՊՍԺ-ի դեմ մրցավեճում, քան առաջնությունում, դա ինքնըստինքյան է լինում, բայց մենք այդպես մտածենք, կսխալվենք։ Կարևորն այն է, որ թիմում նշանակալի դեր ունենաս, ու եթե դու մասնակցել ես 30 խաղի, ապա մասնակցել ես նաև առաջնությունը հաղթելու գործին։ Մորատան նախորդ մրցաշրջանում բավականին շատ խաղերի մասնակցեց ու շատ լավ գործեց։ Հենց դրա մասին պետք է ցանկացած ֆուտբոլիստ մտածի»։

Նեյմարի մասին.

«Ինձ դուր չի գալիս, երբ ֆուտբոլիստը վնասվածք է ստանում, դրանից ես չեմ երջանկանում։ Հույս ունեմ, որ նա կկարողանա խաղալ մեր դեմ, քանի որ երբեք չեմ ցանկանա, որ մրցակիցս վնասվածք ստանա։ Ինձ դուր չեկավ, որ նա վնասվածք ստացավ, քանի որ դիտում էի խաղը։ Հույս ունեմ, որ լուրջ բան չկա։ Եթե նա չխաղա, նրա փոխարեն դաշտ դուրս կգա այլ ֆուտբոլիստ, ով մոտիվացված կլինի ու պատրաստ կլինի պայքարել»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 5271 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33