HalaMadrid TV MOBILE

Պապիկը, որ «Ռեալի» համար փրկեց Չեմպիոնների լիգայի գավաթը
17:36:50 26.02.2018

«Երբ բռնել էի «Ոսկե գնդակը», ձեռքերս դողում էին»...

Ամեն մի լավ  ակումբում կա անփոխարինելի աշխատակից, որին պաշտում են բոլորը։ «Ռեալում» այդ մարդը Ագուստին Էրերինն է, ով ի պաշտոնե «Սանտիագո Բեռնաբեուի» պատվիրակն է, բայց իրականում աշխարհի մեծագույն մարզադաշտերից մեկի ավանդույթների պահապանն է։ Յուրաքանչյուր խաղից առաջ նա կանգնում է հանդերարանից եկող թունելի ելքի մոտ ու սեղմում է ֆուտբոլիստների ու մարզիչների ձեռքը։ Երբեմն նա նաև մտնում է հանդերձարան, որ ստուգի թիմի տրամադրությունը։ Բոլոր ֆուտբոլիստները գիտեն, որ երբ չափից դուրս անհանգիստ են, ամենից լավ տարբերակը Ագուստինի հետ ի սրտե զրույց ունենալն է։

«Ռեալի» շատ երկրպագուներ, որոնք չեն ապրում Մադրիդում ու երբեք չեն եղել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, Ագուստինին առաջին անգամ տեսան 2014 թվականին։ Այդ տարի Կրիշտիանու Ռոնալդուն նվաճեց իր երրորդ «Ոսկե գնդակը», ու առաջնության հերթական տնային խաղից առաջ ակումբը հատուկ արարողություն կազմակերպեց, որի ժամանակ նա պետք է ի ցույց դներ նոր մրցանակը ու արժանանար երկրպագուների ծափերին։ Բայց Ռոնալդուն այլ որոշում կայացրեց։

Երբ Էրերինը կանգնած էր պահեստայինների երկու նստարանների արանքում, որտեղ սովորաբար կանգնում է խաղերից առաջ, Կրիշտիանու Ռոնալդուն ու Սերխիո Ռամոսը նրան կանչեցին իրենց մոտ։ Պատվիրակը զարմացած շտապեց ֆուտբոլիստների մոտ՝ մտածելով, որ կազմակերպչական խնդիրներ են առաջացել, իսկ հետո հանկարծ լսեց. «Հե՜յ, պապի՛կ Ագուս, արի՛ միասին լուսանկարվենք»։ Կրիշտիանուն Էրերինին տվեց «Ոսկե գնդակն» ու խնդրեց նրան կանգնել կադրի մեջտեղում, ինչից հետո աջ ձեռքով գրկեց պապիկին։ «Ռեալի» մյուս ֆուտբոլիստները կանգնեցին աջ ու ձախ կողմերում։ Չափազանց հուզիչ տեսարան ստացվեց։

Մինչ այս Էրերինը մեկ անգամ չէ, որ գավաթներ ու մրցանակներ էր դաշտ դուրս բերել՝ Չեմպիոնների լիգայի գավաթից սկսած մինչև «Ոսկե խաղակոշիկ»։ Բայց այսպիսի բան առաջին անգամ էր տեղի ունենում։ «Ես ընդհանրապես դրան չէի սպասում։ Ինչ-որ անհավատալի, զարմանալի բան էր։ Ինձ ասացին, որ պատրաստեմ ու փոխանցեմ մրցանակը, իսկ այդ պահին, հանկարծ, այդպիսի բան»,- հիշում է Ագուստինը.- «Երբ ձեռքումս պահում էի «Ոսկե գնդակը», ձեռքերս դողում էին։ Երբեք չեմ մոռանա դա։ Դա իմ կյանքի լավագույն պահերից մեկն էր»։

Ագուստինը 83 տարեկան է ու «Ռեալում» տարատեսակ պաշտոններում աշխատում է արդեն 40 տարուց ավելի, իսկ որպես գլխավոր պատվիրակ՝ 18 տարի։ Իսպանիայում նրան վաղուց արդեն ճանաչում են «Ռեալի» սահմաններից դուրս, ինչի վառ ապացույցն էր այն, որ 2011 թվականի Կլասիկոյից առաջ նրա մոտ վազեց ու ողջունեց «Բարսելոնայի» ավագ Կառլես Պույոլը։ Նրանք մի քանի րոպե զրուցեցին, իսկ հետո պարզվեց, որ խաղից ոչ շատ ժամանակ առաջ կյանքից հեռացել էր Ագուստինի կինը, իսկ Պույոլը ցավակցում էր նրան։ Հենց այսպիսին պետք է լինեն գլխավոր մրցակիցների միջև հարաբերությունները, երբ խոսք է գնում որևէ մեկի դժբախտության մասին։

Էրերինի կյանքի գլխավոր օրը 1998 թվականի ապրիլի 1-ն էր, երբ «Ռեալը» մրցում էր Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Դա կիսաեզրափակիչ առաջին հանդիպումն էր, ու այդ պահին «Ռեալն» արդեն 32 տարի շարունակ չէր կարողանում նվաճել տիտղոսը, այդ իսկ պատճառով խելահեղ լարվածություն էր տիրում։ Երբ թիմերն արդեն դուրս էին գալիս մարզադաշտ, իսկական աղետ տեղի ունեցավ. «Սանտիագո Բեռնաբեուի» հարավային տրիբունայի դիմացի դարպասը փլվեց գովազդային վահանակների վրա։ Հնչեց Չեմպիոնների լիգայի հիմնը, ավագները փոխանակվեցին հուշանվերներով, ու միայն այդ ժամանակ բոլորը նկատեցին, որ խաղն անհնար է անցկացնել։ Պարզապես պատկերացրեք աղետի մասշտաբը. «Ռեալը» չէր կարողանու սկսել վերջին 30 տարվա ամենակարևոր խաղը անվերադարձ կոտրված դարպասի պատճառով։

Խաղի գլխավոր մրցավար Մարիո վան դեր Էրդեն թիմերին հետ տարավ հանդերձարան ու «Ռեալին» 30 րոպե տվեց դարպասը վերականգնելու ու իրավիճակը փրկելու համար։ Բայց այդ ժամանակը չափից քիչ էր. «Սանտիագո Բեռնաբեուում» պահեստային դարպաս չկար, նույնիսկ չկային վերանորոգման համար անհրաժեշտ դետալներ։ «Ռեալի» աշխատակիցները փորձեցին կրկին տեղակայել դարպասաձողերը, բայց դրանք չէին ֆիքսվում ու անընդհատ հետ էին թեքվում։

Երբ «Ռեալում» արդեն խուճապ էր տիրում՝ հնարավոր տեխնիկական պարտության հեռանկարը հասկանալով (0:3), ստադիոնում իսկական հերոս գտնվեց։ Դա հենց Ագուստին Էրերինն էր։ Նա առաջարկեց մրցավարից հավելյալ ժամանակ խնդրել, որ գնա ակումբի մարզաբազա ու այնտեղից նոր դարպաս բերի։ Ինչքան էլ զարմանալի թվա, մրցավարը համաձայնվեց։

Այդ ժամանակ Էրերինն ու «Ռեալի» նախկին դարպասապահ Միգել Անխելը նստեցին միկրոավտոբուսն ու առավելագույն արագությամբ սլացան դեպի մարզաբազա՝ ոստիկանական երկու մեքենաների ուղեկցությամբ։

Արդեն տեղում Էրերինը հասկացավ, որ մարզաբազայի հսկիչ անցակետում հերթապահ չկա։ Դարպասները փակ են, իսկ բանալի իր հետ, բնականաբար, Էրերինը չէր վերցրել։ Այդ ժամանակ 63-ամյա Ագուստինը ցատկեց ցանկապատի վրայով ու ներսից բացեց դարպասները՝ այդ ընթացքում պատռելով տաբատը։

Պետք է հասկանալ, որ միկրոավտոբուսում, որով Ագուստինը հասել էր բազա, ոչ մի դեպքում դարպասները չէին տեղավորվի։ Հենց այդ պահին Ագուստինը նկատեց ակումբի բեռնատարը, ինչից հետո ոգևորված սկսեց փնտրել վարորդին։ «Ես զարմիկիս հետ բազայում էի, նոր էինք ընթրել։ Ու այդ պահին ներս են ներխուժում Ագուստինը, Միգել Անխելն ու 8 ոստիկան...»,- ավելի ուշ հիշում է բեռնատարի վարորդ Կանդիդո Գոմեսը։ Էրերինը միանգաից բղավեց. «Եթե դուք հենց հիմա օգնեք մեզ դարպասը տեղավորել բեռնատարի մեջ ու հասցնել այն մարզադաշտ, կանենք ամեն ինչ, ինչ կցանկանաք»։

Մնում էր միայն դարպասը դուրս բերել պահեստից։

Բայց արդյո՞ք կարող էր ամեն ինչ այդքան հեշտ ավարտվել։ Շինությունը, որտեղ պահվում էին մարզումային բոլոր պարագաները, փակ էր, իսկ բանալիի տեղը ոչ ոք չգիտեր։ Որպեսզի անհույս փնտրտուքների վրա ժամանակ չծախսեն, տղամարդիկ նստեցին բեռանատարը ու կոտրեցին պահեստի դուռը։

Բազայից ստադիոն հետ վերադառնալու համար պահանջվեց 8 րոպեից քիչ ժամանակ։ Բեռնատարը Մադրիդում սլանում էր 90 կմ/ժ արագությամբ՝ անտեսելով կարմիր լույսերը և բոլոր նշանները. բեռնատարին ուղեկցում էին ոստիկանական երկու մեքենաներ, ու բոլորը հասկանում էին, թե ինչ է կատարվում։ «Ես ինձ վարչապետ էի զգում։ Մենք կարող էինք գերազանցել արագությունը, չենթարկվել արգելող նշաններին, իսկ հետո վայրկյանական հայտնվեցինք 80000 երկրպագուներով լցված ստադիոնում...»,- նշում է վարորդ Կանդիդո Գոմեսը։

Երբ դարպասն անցկացրին թունելով ու դուրս բերին խաղադաշտ, «Սանտիագո Բեռնաբեուն» փրկիչներին բուռն ծափերով դիմավորեց։ «Ագուստինն ամբողջովին սպիտակել էր։ Եթե այդ երեկոյից հետո նա սրտի կաթված չստանար, ապա չէր ստանա նաև երբեք»,- հավելում է վարորդ Գոմեսը։

Խաղը սկսվեց նախատեսվածից 1 ժամ 15 րոպե ուշ՝ 22։00-ին, չնայած նախատեսված էր սկսել 20։45-ին։ Ֆերնանդո Մորիենտեսն, ով խփեց առաջին գոլը, հետո պատմում է, որ խաղի ուշ մեկնարկի պատճառով դրա մեծ մասն անցկացրեց՝ սոված լինելով, երկրորդ խաղակեսում արդեն ստամոքսը ձայներ էր հանում։ Բայց չնայած բոլոր դժվարություններին՝ «Ռեալը» հաղթանակ տարավ մրցաշարի գործող չեմպիոի նկատմամբ 2-0 հաշվով ու ավելի ուշ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ շաբաթներ անց նվաճեց ակումբի պատմության մեջ Չեմպիոնների լիգայի 7-չդ գավաթը։

Ագուստինն այս փրկության շնորհիվ դարձավ «Ռեալի» թալիսմանն ու շատ շուտով պաշտոնի բարձրացում ստացավ՝ դառնալով «Սանտիագո Բեռնաբեուի» ավագ պատվիրակը, իսկ վարորդին 58 հազար պեսետ վճարեցին, նվիրեցին ժամացույց ու գնդակ, որի վրա ստորագրել էին ֆուտբոլիստները։

Բայց ամենակարևորն այն է, որ «Ռեալի» պատմության մեջ երկուսն էլ մտան որպես Չեմպիոնների լիգայի լիիրավ հաղթողներ։

Գևորգ Լոռեցյան (Los Merengues), Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 20380 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33