Վինիսիուսն իր հնարքով ստիպեց մրցակցին վնասվածք ստանալ
16:27:24 19.02.2018
«Ֆլամենգոն» դարձավ Ռիո դե Ժանեյրոյի առաջնության հաղթող, իսկ Վինիսիուս Ժունիորը մեծ ներդրում ունեցավ այդ գործում։
«Ռեալի» ապագա ֆուտբոլիստը ոչ միայն դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակն ու սահմանեց 2-0 վերջնական հաշիվը, այլ նաև հիացրեց բոլորին իր դրիբլինգով, որի արդյունքում էլ հենց «Բոավիշտայի» պաշտպան Կադու Ֆերնանդեսը վնասվածք ստացավ։
Պաշտպանը, որ այս խաղում արդեն դարձել էր ինքնագոլի հեղինակ, դաշտի ճակատային գծի մոտ Վինիսիուսի հնարքներից հետո այնքան շփոթվեց, որ անհաջող շարժում կատարեց ու վնասվածք ստացավ։