Դանի Սեբալյոսը երեկ վերադարձել էր «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտ, որտեղ կատարել է իր առաջին քայլերը պրոֆեսիոնալ ֆուտբոլում, բայց այս անգամ Դանին վատ ընդունելության արժանացավ տեղի երկրպագուների կողմից։
Սեբալյոսը հեռացավ «Բետիսից» նախորդ ամառ ու տեղափոխվեց «Ռեալ», ու անդալուսյան ակումբի երկրպագուները դեռևս չեն ներել նրան։
Երբ «Ռեալը» դուրս էր եկել նախավարժանքի խաղից մոտ մեկ ժամ առաջ, 21-ամյա ֆուտբոլիստին դիմավորեցին սուլոցներով ու վիրավորական արտահայտություններով։ Հիմնականում լսելի էին առաջին շարքերում նստած երկրպագուների ձայները։
Սեբալյոսը երբեք չի թաքցրել, որ մինչ օրս սատարում է «Բետիսին», բայց նույնիսկ դա չխանգարեց երկրպագուներին նրան վատ ընդունելության արժանացնելու հարցում։
Հիշեցնենք, որ ձմռանը խոսակցություններ էին շրջանառվում, որ «Բետիսի» մարզիչ Կիկե Սետյենը խնդրել է ակումբի նախագահին հետ գնել Սեբալյոսի տրանսֆերը։
Los Merengues, Realmadrid.am