Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է իր թիմի պաշտպան Միլան Շկրինիարի՝ «Ռեալ» տեղափոխվելու հնարավորության մասին։
Սպալետին հերքել է Շկրինիարի տեղափոխության մասին բոլոր լուրերը ու նշել, որ ֆուտբոլիստն ամռանը չի հեռանա իտալական ակումբից։
Շկրինիարը ֆիզիկապես լավ պաշտպանված, արագ ու ճկուն պաշտպան է, ով նաև ունի անհատականություն, ինչի շնորհիվ էլ դարձել է եվրոպական ֆուտբոլի վերջին մրցաշրջանի գլխավոր հայտնություններից մեկը և իր վրա գրավել «Ռեալի» ուշադրությունը։ Վերջինս նոր պաշտպան է փնտրում, քանի որ Ռաֆայել Վարանն ու Խեսուս Վալյեխոն շատ հաճախ են վնասվածք ստանում։
Այնուամենայնիվ, կարծես թե «Ռեալը» պետք է մոռանա 24-ամյա սլովակ պաշտպանի մասին. «Շրկրինիա՞րը։ Նա դեռ երկար տարիներ կմնա «Ինտերում», նա հստակ գիտի, թե որտեղ է ցանկանում շարունակել իր կարիերան»,- հայտարարել է Սպալետին։
Los Merengues, Realmadrid.am