«Լիոնի» հարձակվող Մարիանո Դիասը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի շրջանակներում հիանալի խաղ ցուցադրեց «Վիլյառեալի» դեմ մրցավեճում, որում ֆրանսիական ակումբը հաղթեց 3-1 հաշվով։ Հանդիպումից հետո Մարիանոն ասելիք ուներ «Ռեալ» վերադառնալու մասին խոսակցությունների վերաբերյալ։
«Մադրիդի «Ռեալը» պայմանագրով հետգնման իրավունք չունի, բայց նրանք տնօրինում են իմ տրանսֆերի 35%-ը»,- հայտարարել է դոմինիկացին։ Սա նշանակում է, որ եթե «Ռեալը» ցանկանա հետ գնել Մարիանոյին, ապա այդ տրանսֆերը շատ ավելի էժան կլինի, քան ցանկացած այլ ակումբի համար։ «Ռեալը» նաև նշանակալի գումար կվաստակի այն դեպքում, երբ «Լիոնը» որոշի Մարիանոյին վաճառել այլ ակումբի։
Չնայած Մարիանոյի տարբերակը բավականին գաղթակղիչ է «Ռեալի» համար, որը նոր հարձակվող է փնտրում, ամեն ինչ տանում է նրան, որ «արքայական ակումբը» հետ չի բերի Մարիանոյին, այլ կգնի ուրիշ հարձակվող։ Մարիանոն փայլում է «Լիոնում», բայց ակումբում կարծում են, որ նրան դեռևս մեկ-երկու մրցաշրջան է հարկավոր, որ դառնա «Ռեալի» հիմնական կազմի մակարդակի ֆուտբոլիստ։
Los Merengues, Realmadrid.am