HalaMadrid TV MOBILE

Զիդան. «Դիմակայության ելքը դեռևս վճռված չէ»
12:18:19 24.01.2018

«Լեգանեսի» դեմ գավաթային պատասխան խաղից առաջ Զինեդին Զիդանը հանդիպել է լրագրողներին։

«Մենք պետք է դուրս գանք խաղադաշտ՝ գիտակցելով, որ դիմակայության ելքը դեռևս վճռված չէ։ Դա ամենակարևորն է։ Մեզ դիմակայում է մի թիմ, որ երբեք չի հանձնվում ու մինչև վերջ պայքարում է։ Սա գավաթային խաղ է, ու մենք պետք է անենք նույնն, ինչ մրցավեճում՝ գոլ խփենք ու անառիկ պահենք սեփական դարպասը»։

«Առաջնության խաղում «Լեգանեսը» պարտվում էր 2-0 հաշվով ու կարողացավ ոչ-ոքի ավարտել հանդիպումը։ Նրանք իսկապես մոտիվացված են, ու սա գավաթային խաղ է, որում մեկ խփած գնդակը կարող է փոխել ամեն ինչ։ Մենք հասկանում ենք հանդիպման կարևորությունը։ Մրցակիցը չի հանձնվելու ու մինչև վերջին վայրկյանը պայքարելու է»։

Խաղային համակարգի մասին.

«Նույն բանն ասել եմ «Դեպորտիվոյի» դեմ խաղից հետո. խաղային համակարգը չէ կարևոր, այլ ցուցաբերած մոտեցումը։ Կարևորն այն է, թե ինչպիսի խնդիրներ ենք ստեղծում մրցակիցնեի համար։ «Սևիլիայի» դեմ խաղացինք 4-4-2 տակտիկայով ու 5 գնդակ խփեցինք։ Այնուհետև կիրառեցինք 4-3-3 մարտավարությունը, օգտագործեցինք «ադամանդ» տակտիկական սխեման, ու կրկին թիմի խաղը լավ էր ստացվում։ Ես չեմ պատրաստվում փոխել այն ոճը, որով նախապատրաստվում ենք հադիպումներին։ Ինձ հիմա միայն առաջիկա խաղն է հետաքրքրում, որում պետք է լավագույն կազմը դաշտ դուրս բերենք ու անցնենք հաջորդ փուլ»։

Բեյլի մասին.

«Փոխվել է այն, որ Գարեթն այլևս ցավեր չի զգում։ Նա մեզ համար առանցքային ֆուտբոլիստ է ու հիմա իրեն շատ ավելի լավ է զգում։ Նա ցույց է տալիս, որ կարևոր է մեզ համար։ Հույս ունեմ, որ այսպես էլ կշարունակվի, ու նա վստահություն ձեռք կբերի ու կշարունակի բարելավել իր խաղը»։

Ռոնալդուի մասին.

«Մենք չենք կարող փոխել այն, թե ինչ են մարդիկ խոսում Ռոնալդուի մասին։ Կրիշտիանուն վերցրեց հեռախոսը, որ տեսնի, թե ինչպիսին է աչքի հատվածում ստացած պատռվածքը, ու թե արդյոք նա կկարողանա շարունակել հանդիպումը։ Դա անհարմար ու մեծ պատռվածք էր, այսքանը։ Ռոնալդուն էլ նույնն ասաց հանդերձարանում, ու ես չեմ պատրաստվում դրանից մեծ պատմություն սարքել։ Պատռվածքի վրա կարեր են դրել, ու այսօր արդեն Կրիշտիանուն մարզվում էր մեզ հետ։ Եթե նա այտուցված աչքով մարզվել է, դա խոսում է այն մասին, որ նրա համար ամենակարևորը խաղադաշտում լինելն է»։

Ռամոսի ապաքինման մասին.

«Սերխիոն կլինի հայտացուցակում, ու եկեք տեսնենք, թե ինչ կանենք»։

Իսկոյի մասին.

«Ես հաճախ եմ զրուցում նրա հետ, ու Իսկոն միշտ էլ այս թիմում կարևոր դեր կունենա, նույնիսկ եթե ես էլ չլինեմ այստեղ։ Նա միշտ էլ ցույց է տվել, թե ինչպիսի ֆուտբոլիստ է, իսկ ես միշտ իմ վստահությունն եմ հայտնել նրան, քանի որ Իսկոն առանցքային խաղացող է։ Դա չի փոխվելու։ Նա Կլասիկոյին չմասնակցեց, բայց մենք այդպես չէինք պլանավորել։ Կարմիր քարտը փոխեց ամեն ինչ։ Իսկոն կարող է 4-3-3 համակարգում տարբեր դիրքերում խաղալ, ինչպես լինել հարձակման եռյակի մեջ, այնպես էլ տեղ զբաղեցնել ենթահարձակվողի դիրքում։  Նա միշտ էլ կարևոր դերակատարում կունենա թիմում, ու ես դա ցույց կտամ նրան, ինչպես և անում եմ մյուս ֆուտբոլիստների դեպքում»։

Բենզեմայի մասին.

«Նա մեկ ամիս չէր խաղացել։ Ցանկանում էի, որ կրկին վերադառնա թիմ ու խաղա։ Նա հաճույք է ստանում միայն ֆուտբոլ խաղալուց ու դաշտում գտնվելուց։ Հաճելի չէ, երբ դաշտ ես դուրս գալիս, իսկ քեզ սուլում են։ Մենք ցանկանում ենք, որ երկրպագուները լինեն թիմի կողքին։ Գիտեմ, որ բոլորն էլ իրավունք ունեն քննադատել ու խոսել, քանի որ վճարում են տոմսի համար, բայց մենք իսկապես ունենք երկրպագուների կարիքը ամբողջ 90 րոպեների ընթացքում, իսկ երբ խաղն ավարտվում է, ինչ լինում է, թող լինի։ Կարիմը վաղը կլինի թիմում»։

Կեպայի մասին.

«Հունիսին թիմում կարող են լինել նորեկներ՝ կախված ակումբի քաղաքականությունից։ Իմ ու ակումբի տեսակետն, այնուամենայնիվ, այն է, որ հունվարին պետք չէ շատ բան փոխել։ Հաճախ լսում եմ, որ ասում են, թե իբր ես հաղթեցի ու իմ կարծիքը պարտադրեցի ակումբին, բայց իրականում ես կենտրոնացած եմ միայն իմ ֆուտբոլիստների ու ամենօրյա աշխատանքի վրա։ Ես չեմ խոսում ֆուտբոլիստների մասին, որոնք «Ռեալին» չեն պատկանում։ Մի օր կարծիք հայտնեցի մի ֆուտբոլիստի մասին, ու հիմա բոլորին թվում է, թե ցանկանում եմ ձեռք բերել նրան»։

«Ես իմ ֆուտբոլիստների թիկունքին կանգնած եմ, քանի որ նրանք են ամենակարևորն ինձ համար։ Եթե այս խաղացողները լավ մարզվեն ու թիմում լավ մթնոլորտ լինի, ապա մենք մեծ նվաճումներ կունենանք։ Իմ դերը թիմին պաշտպանելն է, քանի որ նրանք են իմ ֆուտբոլիստները։ Այսքանը։ Կեպայի կամ ցանկացած այլ ֆուտբոլիստի դեմ ոչ մի բան չունեմ ու չեմ էլ ունենա»։

Կասիլյայի մասին.

«Խաղից առաջ կիմանաք, թե ով է լինելու դարպասին։ Երեք դարպասապահ ունեմ առաջին թիմում, ու ևս երկուսը ժամանակ առ ժամանակ մարզվում են հիմնական թիմի հետ։ Վաղվա խաղը կարևոր է մեզ համար, բայց ոչինչ ավելի»։

Նեյմարի ու ՊՍԺ-ի դեմ խաղի մասին.

«Նա իր թիմի համար կարևոր ֆուտբոլիստ է։ Նեյմարի վիճակագրությունն անհավանական է, բայց ես հետաքրքրված եմ միայն իմ ֆուտբոլիստներով։ Երբ մենք նայում ենք Կրիշտիանուին ու նրա կարիերային, նախորդ մրցաշրջանի վերջնամասում Չեմպիոնների լիգյաի վճռորոշ խաղերում խփած գոլերի քանակին, ապա հասկանում ենք, թե ինչու են այսպիսի խաղացողները տարբերություն ստեղծում մեծ խաղերում»։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 5016 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33