Ժոզե Մոուրինյոն գոհ էր մնացել «Էսպանյոլին» հաղթելուց հետո:
Մենք վաստակեցինք երեք միավոր ու հայտնվեցինք առաջին տեղում: Տեսնենք կկարողանանք այդտեղ մնալ վաղը, երբ «Վալենսիան» կանցկացնի իր խաղը: Մենք շատ գոլային պահեր ունեցանք երկրորդ կեսում ու ավելի հանգիստ էինք: Այս թիմը դեռ կատարելագործվելու տեղ ունի, բայց նրան առաջին հերթին հանգիստ է պետք:
Ես շատ գոհ եմ` կախված իրադրությունից, քանի որ հեշտ չէ խաղալ կարտոֆիլի դաշտում, հեշտ չէ խաղալ երրրոդ խաղը վերջին մի քանի օրերին` ունելաով միայն երկու օր վերականգնվելու համար, հեշտ չէ խաղալ մի մրցակցի դեմ, որը կորցնելու բան չունի: Իմ թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց: Այսպիսի խաղերը հեշտ են 5-10-րդ տեղերում գտնվող թիմերի համար, քանի որ նրանք ճնշում չեն զգում, շատ մոտիվացված են ու ունեն լավ թիմ: Եթե նրանք հաղթում են, ապա դա շատ լավ է նրանց համար, իսկ եթե պարտվում են, ապա նրանց մարտական ոգին միևնույն է ավելանում է:
Մենք ավելի լավ խաղացինք Արբելոայի ու Խեդիրայի հետ, քանի որ թիմը ավելի ամուր դարձավ: Մեր երեք կենտրոնական կիսապաշտպանները ավելի մեծացրեցին ամրությունը ու ավելացրեցին ճնշումը, ինչը օգնեց ավելի լավ տիրապետել գնդակի տեղաշարժին, երբ մեր հարձակվողները ունեին շանսեր առաջ գնալու համար: Հավասարակշռությունը կայանում է ժամանակին մտածելու ու խաղալու մեջ: Մենք ավելի հավասարակշռված խաղացինք վերջնամասում, քանի որ ավելի շատ տարածություններ կային երկու հեռացումների հետ կապված, բայց դրանք այնքան էլ մեծ չէին, քանի որ մենք շատ ամուր էինք խաղում: Ես մտածեցի կրկնակի փոխարինման մասին, երբ «Էսպանյոլը» մնաց 10 հոգով, բայց ես մինչ այդ էլ արդեն մտածել էի դրա մասին, քանի որ իմ թիմը ուժեղացման կարիք ուներ: Այդ պահից սկսած մենք ավելի լավ տնօրինեցինք խաղը:
«Ռեալում» կա միայն մեկ մարզիչ, ով կարող է որոշումներ կայացնել, ու նա պետք է դրանք կայացնելուց առաջ մի լավ մտածի դրանց մասին: Երբեմն նա օգտագործում է նաև ինտուիցիան, բայց մեծամասնության ժամանակ որոշումները խորապես մտածված են լինում: Իմ թիմը հոգնել էր ու այնքան էլ ամուր չէր և հետզհետե կորցնում էր տիրապետումը խաղի նկատմամբ: Խեդիրան, Ալոնսոն ու Լասը դաշտի կենտրոնը ամուր փակեցին:
Թիմը հոգնել էր, քանի որ դեռ այնքան էլ լավ խաղացված չէ, և մարզիչը դեռ չի կարող ռոտացիայի դիմել: Տարիների աշխատանքի արդյունքում ես կարող եմ իմ խաղացողներից 4-5-ին փոխարինել շատ հաջողությամբ: Ես դրան «Ռեալում» կդիմեմ միայն այն ժամանակ, երբ տեսնեմ կառուցվածքի այլ մակարդակ: Փետրվարին, երբ մենք կհայտնվենք ՉԼ-ի մյուս փուլում, լրիվ այլ մակարդակի խաղ կցուցադրենք: Այդ ժամանակ ես կօգտվեմ ռոտացիայից: Հիմա կգերադասեմ դա չօգտագործել:
Ես գերադասում եմ խոսել մրցավարների մասին, երբ նրանք լավ աշխատանք են կատարում: Ես խոսեցի Սան Սեբաստյանում տեսածս մրցավարության մասին, քանի որ իսկապես շատ հաճելի էր տեսնել այդպիսի լավ մրցավարություն: Ես չեմ ուզում մեկնաբանել այսօրվա մրցավարությունը: Այն մեզ համար բարեհաճ չէր ու մենք մնացինք 10 հոգով: Իսկ «Էսպանյոլը» այնքան էլ արժանի չէր ստանալ կարմիր քարտ մեր կարմիրից անմիջապես հետո: Ես շատ հեռու էի ու դժվար էր ինչ որ բան տեսնել Իգուաինին արմունկով հարվածելու պահին: Իսկ 11 մետրանոցը ես դեռ չեմ դիտել հեռուստատեսությամբ ու չեմ կարող այն մեկնաբանել:
Ես աշխատում եմ իմ խաղացողների հետ, որ բարելավենք պաշտպանությունը ստանդարտ դիրքերի ժամանակ: Դու պետք է պաշտպանես դեմքդ, եթե այն հարված կարող է ստանալ: Դուք կարող եք ցատկել, կամ մնալ տեղում` պաշտպանվելով տուգանայինի ժամանակ` կախված մարզչի հրահանգից, բայց երբեք չի կարելի դիմել ձեռքերի օգնությանը: Սրանք բացասական փաստարկներ են, բայց մրցավարը այսօր լավ չաշխատեց: Բայց նրա որոշումները չազդեցին միավորների ճիշտ բաշխման վրա, այնպես որ մենք գոհ ենք, քանի որ հասել ենք մեր նպատակին: