HalaMadrid TV MOBILE

Ինչպե՞ս կշարունակվի Կրիշտիանու-«Ռեալ» պատմությունը
20:37:01 06.01.2018

Կրիշտիանուն կրկին մշուշոտ իրավիճակում է հայտնվել. Միջազգային մամուլը պնդում է, որ ֆուտբոլիստը երջանիկ չէ Մադրիդում, որ ՊՍԺ-ն ցանկանում է գնել Ռոնալդուին, ու նա հետաքրքրված է այդ թեմայով, բայց Զիդանն իր վերջին ասուլիսում ասաց, որ խաղացողի միակ նպատակը կարիերան «Ռեալում» ավարտելն է:

«Ռեալ» եկած իր առաջին օրվանից Կրիշտիանուն ապացուցեց, որ լեգենդար ֆուտբոլիստ է ու ի ծնե հաղթող: Գոլեր էր խփում անսովոր հեշտությամբ, ու միայն պատմության լավագույն «Բարսելոնան» կարողացավ մի քանի տարի կանգնեցնել նրան: Սակայն 2014-իծ սկսած, այս անմարդկային ռմբարկուի գլխավորությամբ «Ռեալն» ապրեց իր ոսկե էտապներից մեկը՝ 4 տարում հաղթելով 3 Չեմպիոնների լիգա:

Չնայած այսքան հաջողություններին, Կրիշտիանուի ու Պերեսի միջև հարաբերությունները երբեք կատարյալ չեն եղել և այդպես էլ չդարձան: Այս 9 տարիների իրենց «համատեղ կյանքի» ընթացքում ճգնաժամեր ու կոնֆլիկտներ եղել են, որոնցից, օրինակ, 2012 թվականի սեպտեմբերին էր, երբ Կրիշտիանուն հայտարարեց, որ «տխուր է, ու ակումբում գիտեն, թե ինչու»: Մեծ աղմուկ բարձրացավ նաև վերջին ամռանը, երբ շատ էր խոսվում խաղացողի՝ ակումբից հեռանալու մասին: Իսկ մնացած մեծ ու փոքր տարաձայնությունները հարթվել են կամ փոխզիջումների, կամ էլ հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշի միջամտությամբ, որ համբերատար շարունակում է դիմանալ պորտուգալացու կամակորություններին: Կրիշտիանուն ու Պերեսն ունեն իրար կարիքը ու գիտեն դրա մասին: Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ հաղթում են միասին:

Ռոնալդուն երկարաձգեց իր պայմանագիրը 2016 թվականի նոյեմբերի 6-ին: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվական, իսկ պորտուգալացու աշխատավարձը բարձրացավ չնչին չափով՝ տարեկան 21 մլն-ից՝ 23 մլն, որն այդ ժամանակ արդեն իսկ ցածր էր Մեսիի աշխատավարձից, ում հետ Կրիշտիանուն «դատապարտված է» պայքարել բոլոր հարթակներում՝ Ոսկե գնդակների, ՉԼ-ների, Պիչիչիների... ու նաև գումարի: Իհարկե, աշխատավարձերի նորմերը ուղղակի օդ բարձրացան նախորդ ամռանը, երբ ՊՍԺ-ն Նեյմարի համար վճարեց 222 մլն եվրո ու բրազիլացու աշխատավարձը դարձրեց տարեկան 30 մլն եվրո: Իսկ ահա Մեսին բոլորովին վերջերս «Բարսայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո արդեն ունի մոտ 45 մլն աշխատավարձ՝ կրկնակին, ինչ այժմ ստանում է Կրիշտիանուն:

Այսպիսի իրականությունը տեսնելով, Ռոնալդուն «Ռեալից» աշխատավարձի զգալի բարձրացում է պահանջում: Չնայած նրան, որ վերջին պայմանագիրը կնքվել է ընդամենը 14 ամիս առաջ, իսկ Կրիշտիանուն փետրվարին կդառնա 33 տարեկան՝ տարիք, որում հարձակվողները խաղային կտրուկ անկում են ունենում, միևնույն է, Կրիշտիանուն ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, թիմի հաջողությունների գլխավոր գրավականներից մեկը, ու նրա պահանջները օրինաչափ ու տրամաբանական են: Երկու կողմերն էլ հրապարակայնորեն հայտարարում են այն մասին, որ լավագույն լուծումը խաղացողի՝ կարիերան ակումբում ավարտելն է, սակայն ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, ու նրանց ներքին խոհանոցում կան հակասություններ:

Հենց այսպիսի իրավիճակում անհայտ է, թե ինչ տեղի կունենա առաջիկա ամռանը, որը կարող է ծայրահեղ արդյունքի բերել. Կրիշտիանուն կարող է երկարաձգել իր ուզած պայմանագիրը, կամ էլ կարող են իրադարձությունները տանել ընդհուպ մինչև ֆուտբոլիստի վաճառքին: Ափսոս կլինի, եթե «Ռեալի» պատմության երկրորդ լավագույն ֆուտբոլիստի ու երկրորդ լավագույն նախագահի համագործակցությունը Happy end չունենա, ինչպես դա եղավ Դի Ստեֆանոյի ու Սանտիագո Բեռնաբեուի ժամանակ: 

Իշխան Մելքոնյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 5691 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33