Նա լավ փոխանցում կատարեց նաև Իգուաինի ուղղությամբ, սակայն քիչ չէին նաև ձախողումները:
Կրիշտիանու Ռոնալդուի մոտ երեկվա խաղում նկատվում էր ավելի մեծ պատրաստակամություն ու աշխատասիրություն ու նա մասնակցում էր թիմային գործողություններին «Էսպանյոլի» դեմ խաղում: Ռոնալդուն այս խաղում համեմատաբար լավ խաղաց, քանի որ ավելի քիչ էր տարվում անհատական խաղով: Նա վաստակեց 11 մետրանոց հարված ու չվրիպեց, նաև փայլուն փոխանցում կատարեց Իգուաինին, որից հետո նա գրավեց «Էսպանյոլի» դարպասը: Սակայն անմիջապես դժգոհություններ էին լսվում Բեռնաբեուից, երբ նա կորցնում էր գնդակը խաղային վիճակներում:
Վիճակագրությունը չի խոսում Ռոնալդուի օգտին: Նա կորցրել է 14 գնդակ: Կատարել է յոթ հարված դարպասին, որոնցից երկուսում իր թիմին փրկել է Կամենին, չորս հարվածներ շեղ ու բարձր են եղել և միայն մեկ գոլ է գրանցել իր հաշվին: Իհարկե նա կարողացավ գնդակն ուղղարկել մրցակցի դարպասը և 48 օրյա դադարից հետո խփել հերթական գոլը: Սակայն համաձյանեք վերջին խաղերում նրա մոտ շատ է խոտանը և այդ ամենը խաղի վերջում վատ հետք է թողնում նրա խաղի վրա:
Տեսեք Կրիշտիանուն որքան հարվածներ է կատարում յուրաքանչյուր խաղում: Յոթ հարված «Մալյորկայի» դարպասին, Տաս հարված «Օսասունային», 11-ը «Այաքսին, իննը «Ռեալ» Սոսյեդադին և վերջապես ևս յոթ հարված «Էսպանյոլի» դեմ խաղին:
Նրա մոտ թիմակիցների հետ խաղը շատ չի եղել: Երկու անգամ գնդակ է փոխանցել Իգուաինին, որոնցից մեկից հետո Իգուաինը գրավեց դարպասը, ևս երկու անգամ Դի Մարիային, իսկ ընդհանուր 31 անգամ: Բայց այնուամենայնիվ նրա մոտ բացակայում էին համակարգված գործողությունները:
KING RAUL, ©Realmadrid.am, 2010