Այս շաբաթ «Պատմական գոլեր» խորագրի հերոսը Լուիշ Ֆիգուն է։ Պորտուգալացի կիսապաշտպանը «Ռեալ» տեղափոխվեց «Բարսելոնայից» 2000 թվականի ամռանը։ Ֆիգուն հաջողությունների հասավ «Ռեալում» իր դրիբլինգի, ցանկացած մրցակցի շրջանցելու կարողության, գոլային հոտառության ու փոխանցումներ կատարելու վարպետության շնորհիվ։
2001 թվականի նոյեմբերի 4-ին «Սանտիագո Բեռնաբեուն» ընդունում էր հերթական Կլասիկոն։ Մադրիդի «Ռեալը» խաղի վերջնամասում 1-0 հաշվով հաղթանակ էր տանում, ու հենց այդ պահին Լուիշ Ֆիգուն վերջ դրեց բոլոր ինտրիգներին։ Թիմային հիանալի գործողությունից հետո Ռաուլը ոտքերի արանքով բաց թողեց գնդակը Ֆիգուին, որն էլ հաշվենկատ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Ֆիգուն «Ռեալում» անցկացրեց 5 մրցաշրջան։ Այդ ընթացքում նա մասնակցել է 245 խաղի ու դարձել է 58 գոլի հեղինակ՝ նվաճելով 7 տիտղոս՝ Չեմպիոնների լիգայի մեկ գավաթ, Միջմայրցամաքային մեկ գավաթ, մեկ Եվրոպայի սուպերգավաթ, Լա լիգայի երկու չեմպիոնական տիտղոս ու Իսպանիայի երկու սուպերգավաթ։
Los Merengues, Realmadrid.am