Իսկոն արժանացել է «Mahou Cinco Estrellas» մրցանակին, որը շնորհվում է յուրաքանչյուր ամսվա լավագույն ֆուտբոլիստին։
Իսպանացի կիսապաշտպանը «Ռեալի» կազմում լավագույնն է ճանաչվել նոյեմբեր ամսվա ընթացքում ու երեկ Վալդեբեբասում ստացել է իր մրցանակը։
Նոյեմեեր ամսվա ընթացքում Իսկոն մասնակցել է 4 հանդիպման ու դարձել է 1 գոլի հեղինակ։ Մրցանակին նա արժանացել է երկրպագուների քվեարկության արդյունքում, որն անցկացվել է սոցիալական ցանցերում։
Քվեարկության արդյունքներով Իսկոն առաջ է անցել Թոնի Կրոսից, Կազեմիրոյից, Նաչոյից ու Խեսուս Վալյեխոյից։
Նշենք, որ հոկտեմբերին ևս Իսկոն էր ճանաչվել լավագույնը, իսկ մինչ այդ երկու ամիս անընդմեջ մրցանակին արժանացել էր Մարկո Ասենսիոն։
Los Merengues, Realmadrid.am