Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությանը, որով պորտուգալացին իրեն անվանել էր պատմության լավագույն ֆուտբոլիստ։ Բացի այդ Ռիվալդոն խոսել է առաջիկա Կլասիկոյի ու Նեյմարի մասին։
«Եթե ես էլ նվաճեի 5 «Ոսկե գնդակ», նույնպես կհայտարարեի, որ լավագույն ֆուտբոլիստն եմ պատմության մեջ։
«Բարսելոնան» առաջիկա խաղում պետք է զգույշ գործի խաղադաշտում, քանի որ մրցաշարային աղյուսակում լուրջ առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ։
Այս պահին ես չեմ կարող պատկերացնել, որ Նեյմարը կկրի «Ռեալի» մարզաշապիկը։ Նա պետք է պատմություն կերտի, ՊՍԺ-ն նրա թիմն է, ու կտեսնենք, թե ինչպես կզարգանա նրա կարիերան հետագայում։ Չեմ կարծում, որ Նեյմարը երբևէ կխաղա «Ռեալում»։
Տարիներ առաջ Կլասիկոն ավելի բարդ խաղ էր, այն ժամանակվա հանդիպումները իսկական պատերազմ էին, որոնցում խաղում էին Հիերոյի, Ռեդոնդոյի պես ֆուտբոլիստներ... Շատ բարդ խաղեր էին։ Հիմա Կլասիկոն ավելի հանդարտ է անցնում, միջադեպերն ավելի քիչ են, քան նախկինում»,- նշել է Ռիվալդոն։
Los Merengues, Realmadrid.am