«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վստահ է, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնությունից հետո հաղթանակների ծարավը չի նվազել թիմի մոտ:
«Մենք լավ մարզավիճակ ենք: Պատրաստ ենք «Բարսելոնայի» դեմ խաղին ու ցանկանում ենք լավ ֆուտբոլ ցուցադրել: Հույս ունեմ, որ կհաղթենք ու կմոտենանք նրանց մրցաշարային աղյուսակում: Մենք պետք է շատ ավելի զգոն լինենք ու որևէ ազատ տարածություն չտանք «Բարսելոնային», քանի որ նրանք ունեն ֆուտբոլիստներ, որոնք կարող են պատժել քեզ ցանկացած պահի:
Երկրպագուները միշտ աջակցում են մեզ, նվիրվում են թիմին: Նրանք ամեն ինչ կանեն հիանալի մթնոլորտ ապահովելու համար ու տրիբունաներից կփորձեն հնարավորինս նպաստել հաղթանակին, ինչպես որ մենք անելու ենք խոտածածկին:
«Ռեալ» տեղափոխվելը երազանք էր ինձ համար, որը իրականացավ: Շատ չեն ֆուտբոլիստները, որ այստեղ են ավարտել իրենց կարիերան, բայց տեսնենք, թե ինչ կլինի իմ դեպքում: Ես երազում եմ հենց այստեղ ավարտել կարիերաս, բայց ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում»,- նշել է Մոդրիչը:
Los Merengues, Realmadrid.am