«Սանտիագո Բեռնաբեուի» թանգարանում ցուցանմուշների թիվն ավելացել է ևս մեկով: Մադրիդի «Ռեալի»՝ Աշխարհի ակումբային առաջնությունում նվաճած գավաթն արդեն կարելի է տեսնել մարզադաշտի տարածքում գործող թանգարանում:
Գավաթը տեղադրվել է «Վերջին տիտղոսը» անվանումը կրող ցուցափեղկում՝ «Եվրոպայի արքաներ» սենյակին կից: Գավաթին կից ներկայացված են նաև խաղի ժամանակ թիմի կրած մարզաշապիկն ու տիտղոսը բարձրացնելիս արված թիմային լուսանկարը:
Երկրպագուները կարող են լուսանկարվել գավաթի հետ, որը եզրափակեց «Ռեալի» համար ֆանտաստիկ տարին, որի ընթացքում նվաճվեցին նաև Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը, Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և Իսպանիայի սուպերգավաթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թանգարանում ցուցադրության էր դրվել նաև Կրիշտիանու Ռոնալդուի նվաճած 5-րդ «Ոսկե գնդակը»:
Los Merengues, Realmadrid.am