Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ տալով հետևյալ հարցը. «Ու՞մ կարող է փոխարինել Բեյլը Կլասիկոյի մեկնարկային կազմում»։
Ընթերցողներին առաջարկվել է քվեարկելու 5 տարբերակ, ու երկրպագուների մեծամասնությունը նախապատվությունը տվել է Իսկո-Բեյլ զույգին՝ Կարիմ Բենզեմային թողնելով պահեստայինների նստարանին։
Քվեարկածների 51%-ը ընտրել է հենց այդ տարբերակը, իսկ մոտակա տարբերակը, որ ամենաշատ ձայներն է հավաքել, Բեյլ-Բենզեմա տարբերակն է, որի դեպքում Իսկոն կմնա պահեստայինների նստարանին։ Այդ տարբերակի օգտին քվեարկել է հարցվածների 26%-ը։
Հարցման արդյունքները.
1. Իսկո և Բեյլ՝ մեկնարկային, Բենզեմա՝ պահեստային - 51 տոկոս
2. Բեյլ և Բենզեմա՝ մեկնարկային, Իսկո՝ պահեստային - 26 տոկոս
3. Իսկո և Բենզեմա՝ մեկնարկային, Բեյլ՝ պահեստային - 13 տոկոս
4. Իսկո և Բեյլ՝ մեկնարկային, որևէ այլ ֆուտբոլիստ՝ պահեստային - 9 տոկոս
5. Իսկո և Բեյլ՝ մեկնարկային, Կրոս՝ պահեստային - 1 տոկոս
Los Merengues, Realmadrid.am