Զիդանն արդեն զգում է, որ «Ռեալը» կրկին «խոդի է ընկել»: ԱԱԱ-ի եզրափակչում «Գրեմիոյի» նկատմամբ տարած հաղթանակն ապացուցեց, որ թիմը վերադառնում է իր լավագույն մարզավիճակին: Ֆրանսիացին հասկացել է, որ «Ռեալի» խաղի բարելավման հիմնական պատճառն ինտենսիվությունն է: Երբ խաղացողները բարձր տեմպ են հաղորդում խաղին, հակառակորդների համար շատ դժվար է վերադասավորվել ու դիմադրել մադրիդցիներին:
«Գլխավոր գրավականը հանդերձարանն է: Խաղացողները գիտեն՝ երբ ցույց տալ իրենց լավագույն որակները խաղադաշտում»,-նշում է Զիդանը: Մարզիչն իր խաղացողների համար միշտ էլ փաստաբանի դերում է՝ գովելով ու քաջալերելով: Նա երբեք չի քննադատում ֆուտբոլիստներին իրենց վերաբերմունքի համար:
Սակայն այս գավաթները, որ նվաճում է թիմը, այնքան էլ չի արտացոլում այս մրցաշրջանի իրական պատկերը: Պարզապես «Ռեալը» գիտի, թե ինչպես զգա իրեն՝ որպես չեմպիոն: Թվում է, որ խաղում է անհաջող, բայց հաղթում է բոլոր գավաթները՝ ինչպես եղավ օգոստոսին «Յունայթեդի» դեմ Եվրոպայի սուպերգավաթում, «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի սուպերգավաթում, հիմա էլ՝ «Գրեմիոյի» դեմ ԱԱԱ-ում:
Բացի թիմի ընդհանուր համերաշխ մթնոլորտից ու այն փաստից, թե ինչպիսի հաղթողի հոգեբանություն ունեն Ռամոսի, Կրիշտիանուի ու Կրոսի պես ֆուտբոլիստները, այժմ կա շատ մեծ դրական կետ. Առաջին անգամ այս մրցաշրջանում բոլոր ֆուտբոլիստները գտնվում են Զիդանի տրամադրության տակ: Անգամ Վալյեխոն ստիպված դուրս մնաց ԱԱԱ-ում թիմի հայտացուցակից:
Մրցաշրջանի ընթացքում «Ռեալի» անհաջող ելույթների գլխավոր պատճառներից մեկը վնասվածքներն էին, որոնք հետապնդում էին ֆուտբոլիստներից գրեթե բոլորին: Հիմնական կազմից մշտապես բացակայում էին մի շարք կարևոր խաղացողներ, ու այդ վնասվածքները խառնեցին Զիդանի բոլոր պլանները, ով ցանկանում էր նախորդ տարվա նման գրագետ ռոտացիոն քաղաքականություն վարել: Բարեբախտաբար՝ այժմ ֆրանսիացին ազատ կարող է ընտրել իր ուզած կազմը՝ առանց պայմանականությունների:
Արքայական գավաթի խաղարկությունում պահեստայինները կրկին շանս կստանան դրսևորվելու ու թիմին հասցնեն մի մրցաշարի եզրափակիչ, որը դեռևս չի հաջողվել հաղթել Զիդանին: Սակայն մինչ դա, Զիդանը պետք է մոռանա ամեն ինչ ու մտածի միմիայն «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղի մասին:
Իշխան Մելքոնյան, Realmadrid.am