«Ռեալ Մադրիդը» նախորդ մրցաշրջանում պատմական հաջողության հասավ Չեմպիոնների լիգայում ու նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը, իսկ ընդամենը օրեր առաջ սկսել է նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին։ Զինեդին Զիդանը ցանկանում է նույն պայմաններն ապահովել Լոս Անջելեսում, ինչ եղել է նախորդ ամռանը։
Նա շատ գոհ է UCLA համալսարանի մարզաբազայի հնարավորություններից ու իր ֆուտբոլիստների մոտեցումից, այնպես որ որևէ բան փոխելու կարիք չի զգում։
Խոսելով մի քանի լրագրողների հետ մարզումներից մեկից առաջ՝ Զիդանը վստահ ու կենտրոնացված տեսք է ունեցել՝ իրեն երջանիկ համարելով, որ գլխավորում է նմանատիպ թիմ։ Նա նաև դրական է արտահայտվել Ալվարո Մորատայի մոտեցման մասին։
Բայցևայնպես, խոսելու շատ ժամանակ չի եղել, քանի որ Զիդանը արագորեն վերադարձել է խաղադաշտ՝ իր ֆուտբոլիստներին հերթական հրահանգները տալու։
Los Merengues, Realmadrid.am