«Ռեալի»՝ Լոս Անջելեսում չորրորդ մարզումային սեսիայից հետո թիմի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը խոսել է մարզումային պրոցեսի ու նոր մրցաշրջանին նախապատրաստվելու մասին։
«Մարզումային սեսիաները հիմնականում ուղղված են ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելուն։ Մենք վերադարձել ենք երկարատև արձակուրդից հետո ու կամաց-կամաց մտնում ենք խաղային ռիթմի մեջ։ Այս ամսվա մարզումները հիմնականում կենտրոնացած են երկու սուպերգավաթային դիմակայությունների վրա, որոնք անցկացնելու ենք օգոստոսին»։
«Մենք անհամբեր սպասում ենք «Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերին ու ցանկանում ենք դուրս գալ խաղադաշտ և նվաճել տիտղոսները։ Մենք ամեն օր քրտնաջան աշխատում ենք այդ ուղղությամբ ու խաղերին կմոտենանք լավ մարզավիճակում»։
«Մենք մեզ շատ լավ ենք զգում այստեղ՝ շրջապատված լինելով մեծաթիվ երկրպագուներով, որոնք ամեն օր աջակցում են մեզ Լոս Անջելեսում։ Մեզ համար մեծ պատիվ է այս մարզաբազայում մարզվելը, շատ լավ ենք մեզ զգում այստեղ»։
Los Merengues, Realmadrid.am