Դանի Սեբալյոսը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 7-ին Սևիլիայի արվարձան հանդիսացող Ուտրերա քաղաքում։ Այսօր արդեն Սեբալյոսը պաշտոնապես դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ։ 20-ամյա կիսապաշտպանը «Ռեալ» է տեղափոծվում «Բետիսում» ու Իսպանիայի երիտասարդական հավաքականում տպավորիչ ելույթներից հետո, մասնավորապես հունիսին Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտսարդական առաջնությունում նա ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Ունենալով տեխնիկական հիանալի որակներ՝ Սեբալյոսն առանձնանում է գնդակի հետ աշխատելու իր կարողությամբ ու մրցակցի պաշտպանական գոտիների մեջ փոխանցումներ կատարելու բարձր վարպետությամբ։ «Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկին։ Սեբալյոսը նախորդ մրցաշրջանում հաջող կատարած անցումների հաշվով չորրորդն էր՝ 80 հաջող անցումներով։
20 տարեկան հասակում Սեբալյոսն արդեն հասցրել է 65 խաղ անցկացնել Լա Լիգայում «Բետիսի» կազմում՝ իր նորամուտը նշելով 2014 թվականի ապրիլի 26-ին՝ 17 տարեկան հասակում։ Վերջին մրցաշրջանում նա մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով երկու գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ։
ԿԱՐԻԵՐԱՆ
«Բետիսի» պատանեկան թիմեր (2012-14)
«Բետիս Բ» (2014)
«Բետիս» (2014-17)
ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
- Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնության հաղթող՝ Իսպանիայի հավաքականի կազմում (2015)
- Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ (2017)
Los Merengues, Realmadrid.am