Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիլոն շատ մոտ է ակումբից հեռանալուն։ Անտոնիո Կոնտեի հետ զրույցից հետո, որում իտալացին վստահեցրել է Դանիլոյին, որ վերջինս շատ խաղաժամանակ կստանա ու իրեն համապատասխան խաղային սխեմայում կխաղա, բրազիլացին մտադիր է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի չեմիոնի կազմ։
«Չելսին» արդեն իսկ առաջարկ է ներկայացրել «Ռեալին», բայց դեռևս չի առաջարկել «արքայական ակումբի» պահանջած 35 միլիոն եվրոն։ Ռոման Աբրամովիչի ակումբը սպասում է ու հույս ունի, որ «Ռեալը» մի փոքր կնվազեցնի ֆինանսական պահանջները, մինչդեռ Ֆլորենտինո Պերեսը չի վառվում ֆուտբոլիստին վաճառելու ցանկությամբ ու չի ցանկանում տուժել ֆինանսական առումով։ Բայցևայնպես, ամեն ինչ տանում է նրան, որ գործարքը շատ շուտով կկայանա։
Դանիլոն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ «Ռեալում» հիմնական կազմում տեղի պայքարում պարտվեց Դանի Կարվախալին, իսկ «Չելսիում» նրան մշտական խաղաժամանակ է խոստացվել, ինչը մեծ առավելություն է նրա համար, քանի որ բրազիլացին մտադիր է իր երկրի ազգային հավաքականի կազմում մեկնել Ռուսաստան ու մասնակցել Աշխարհի 2018 թվականի առաջնությանը։
«Ռեալն» արդեն իսկ մտածում է Դանիլոյին փոխարինելու մասին, ու թեկնածուների թվում շրջանառվում են ՊՍԺ-ի եզրային Թոմա Մենյեի ու «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմիի անունները։
Los Merengues, Realmadrid.am