«Ռեալ Բետիսն» ու «Ռեալ Մադրիդը» երեկ համաձայնության են եկել Դանի Սեբալյոսի տրանսֆերի հարցում, որի արժեքը կկազմի 16.5 միլիոն եվրո։
Սպասվում է, որ այսօր պաշտոնապես կհայտարարվի այս տեղափոխության մասին, իսկ արդեն հուլիսի 20-ին ֆուտբոլիստը կներկայացվի հանրությանը որպես «Ռեալի» խաղացող, ինչից մեկ օր անց կմեկնի ԱՄՆ ու կմիանա թիմի մյուս անդամներին։
Երկու ակումբների միջև բանակցությունները բարդ ընթացք ունեցան, ու որոշ պահի գործարքը կարող էր անգամ չկայանալ, ինչը ստիպել է «Ռեալին» Լա Լիգայում վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը։
Հիմա, երբ տրանսֆերը գործնականում կայացած է, «Բետիսը» կստանա մոտ 15 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը կկարողանա իրականացնել «Ռեալում» խաղալու իր երազանքը։
Los Merengues, Realmadrid.am