«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մոտ է «արքայական» ակումբ տեղափոխությանը:
Իտալական լրատվամիջոցները շարունակում են գրել, որ Դոնարուման հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ ու անձամբ ցանկանում է մարզական կարիերան շարունակել «Ռեալում»:
«Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին տեղեկությունը ճի՞շտ է, թե՞ ոչ՝ դժվար է ասել, սակայն այն, որ 18-ամյա իտալացին հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը միլանյան թիմի հետ, հստակ է: Այս մասին հայտարարել է նաև ակումբի ներկայացուցիչը:
Հաղորդվում է նաև, որ «արքայական» ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Դոնարումայի տրանսֆերի համար: Այս հարցով թիմն արդեն կապ է հաստատել գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Նշենք, որ Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը»:
Fenomeno, Realmadrid.am