HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»-«ԱՅԱՔՍ» ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
11:16:52 13.09.2010

«Ռեալի» համար արդեն երկու խաղ է սկսվել է փառահեղ ժամանակաշրջանի կերտման գործընթացը: Առջևում 2010-2011 մրցաշրջանի՝ «Չեմպիոնների լիգայի» շրջանակներում կայանալիք՝ «Ռեալ Մադրիդ»-«Այաքս» հանդիպումն է: Որպեսզի ռեալ գնահատենք մեր թիմի հնարավորությունները այս խաղում, պետք է մոտավոր պատկերացում կազմենք մեր մրցակցի՝ բավականին գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող Ամստերդամի «Այաքսի» խաղային սխեմայի, խաղաոճի և խաղացողների ընդունակությունների մասին:
Դրա համար չկա առավել հարմար միջոց, քան վերցնել և վերլուծել տվյալ թիմի նախորդ հանդիպումը: Այս դեպքում այդ հանդիպումը հանդիսանում է «Չեմպիոնների լիգայի» որակավորման 3-րդ փուլի «Դինամո Կիև»-«Այաքս» առաջին հանդիպումը, որտեղ մեր ներկայիս մրցակիցները անցկացնում էին արտագնա հանդիպում և ստրատեգիապես ոչինչ չունեին թաքցնելու, քանի որ այս դիմակայությունում պարտություն կրելու դեպքում հրաժեշտ կտային «Չեմպիոնների լիգային»…
Ահա այս կազմն էր հայտավորել Մարտին Յոլը վերը նշված խաղում.

----------------Ստեկելենբուրգ------------------

-Վան դեր Վիլ---Ֆերտոնգեն---Օլեգեր---Անիտա----
-------Էնո--------դե Յոնգ---------դե Զեու-------
-----ՍՈՒԱՐԵՍ----Էլ Ամդաուի-----Էմանուելսոն---

Ինչպես երևում է, տիպիկ հոլանդական 4-3-3 խաղային սխեման է, իսկ այս կազմում ուշադրության արժանի են Լուիս Սուարեսը և Էմանուելսոնը, որը իր կարիերայի զգալի մասը հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում, սակայն վերջին շրջանում հանդես է գալիս որպես ձախ հարձակվող: Սեպտեմբերի 15-ին կայանալիք հանդիպման պարագայում, Յոլը լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանի որ որակազրկված է թիմի ավագը և գլխավոր աստղը` Լուիս Սուարեսը: Վստահորեն կարելի է նշել, որ խաղային սխեմայում փոփոխություն չի լինի, և «Այաքսը» կժամանի «Բեռնաբեու» բախտ որոնելու՝ 4-3-3 խաղային սխեման օգտագործելով: Ո՞վ կարող է զբաղեցնել Սուարեսի դիրքը մեկնարկային կազմում…Ամենայն հավանականությամբ դա կլինի Միռալեյմ Սուլեյմանին, որին մասնագետները մեծ ապագա են խոստանում: Թիմի ավագի պարտականությունները կկատարի Դեմի դե Զեուն: Չնայած նրան, որ Սուարեսը հայտավորված է եղել հարձակման աջ եզրում, հանդիպման մեծ մասը գրոհել է ձախ եզրից և կենտրոնից, ինչը տրամաբանորեն Էմանուելսոնին տեղափոխում է հարձակման աջ եզրը, որտեղ նրան կդիմավորի Մարսելոն. իսկ բրազիլացի ֆուտբոլիստը բավականին թույլ է պաշտպանությունում, և այս հանգամանքը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել «Ռեալի» համար: Ուշադրության արժանի է «Այաքսի» նորեկ կենտրոնական հարձակվողը՝ Էլ Ամդաուին, որի համար «Դինամո Կիևի» դեմ հանդիպումը ընդամենը 4-րդ պաշտոնական խաղն էր «Այաքսի» մարզաշապիկով: Իսկ դա որոշակի առավելություն է մեր պաշտպանների համար: Միանշանակ Յոլը կընդգծի 4-3-3 խաղային սխեմայի պաշտպանողական տարբերակը, և շատ հաճախ հարձակվողներից մեկը կկատարի կիսապաշտպանի պարտականություններ: Այնուամենայնիվ, ինչպես կիևյան ակումբի դեմ հանդիպման ժամանակ երևաց, «Այաքսը» լուրջ խնդիրներ ունի կիսապաշտպանության և հատկապես պաշտպանության կենտրոնում, և հենց այդ խնդիրների պատճառով էլ կիևցիները կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը՝ խաղալով 10 հոգով:

Հիմա փորձենք մտովի պատկերացնել, թե ինչ կազմ դուրս կբերի Ժոզե Մոուրինյոն:
Թիմի պաշտպանական հատվածը՝ դարպասապահը, 4 պաշտպաններն ու 2 հենակետայինները հիանալի տպավորություն թողեցին «Օսասունայի» դեմ հանդիպման ժամանակ, և մարզիչը ամենայն հավանականությամբ թիմի այդ հատվածը չի փոխի, ինչից հետևում է`

---------------Կասիլյաս--------------------

Ռամոս-----Պեպե---Կառվալյու----Մարսելո----
------------Ալոնսո-----Խեդիրա--------------

Հիմա ավելի բարդ է ընտրել 3 կիսապաշտպաններին և մեկ նոմինալ հարձակվողին (չնայած նրան, որ այս դեպքում խաղացողների մեծ մասը ունիվերսալ են, ինչը հնարավորություն է տալիս խաղի ընթացքում, հարկ եղած դեպքում, հենց «Այաքսի» դեմ խաղալ 4-3-3 սխեմայով, 4-2-4 սխեմայով, 4-2-2 սխեմայով):

Վերջին խաղում հիանալի տպավորություն թողեց Օզիլը, և Մոուրինյոն ամենայն հավանականությամբ հենց մեկնարկից նրան շանս կտա, ինչպես նաև Կանալեսին, որին ըստ երևույթին պահել են «Այաքսի» դեմ հանդիպման համար: Իսկ Ռոնալդուի հայտնվելը մեկնարկային կազմում կասկածից վեր է…
«Օսասունայի» դեմ հանդիպման ժամանակ Օզիլը հիմնականում գործում էր աջ եզրում՝ բավականին սրություն հաղորդելով թիմի հարձակողական գործողություններին: Հետևաբար սպասվում է, որ Ռոնալդուն կկատարի ձախ կիսապաշտպան/հարձակվողի պարտականությունները:
Հարձակման առաջին հատվածում ստացվում է հետևյալ պատկերը՝

--------Օզիլ------Կանալես----Ռոնալդու-------


Իսկ հարձակվողի ընտրության հարցում Ժոզեն երկընտրանքի առաջ է կանգնած՝ ու՞մ ընտրի պարոն Մոուրինյոն՝ Բենզեմային, թե Իգուաինին…

2 ֆուտբոլիստներն էլ մարզավիճակում չեն, երկուսն էլ վերջին խաղում աչքի չընկան օգտակար գործողություններով, սակայն երկուսն էլ իրենց հավաքականնների կազմում անցկացրած հանդիպումներում դարձան փայլուն գոլերի հեղինակ:
«Ռեալը», որ երբեք հարձակվողների խնդիր չի ունեցել, որ եղել են դեպքեր, երբ Մայքլ Օուենի, Մորիենտեսի պես բարձրակարգ և աստղային հարձակվողները պահեստայինների նստարանին են մնացել, այս մրցաշրջանում ունի հարձակվողի լուրջ խնդիր:
Բենզեման երկրորդ մրցաշրջանն է` դեռևս ստաբիլություն ձեռք բերել չի կարողանում, իսկ Իգուաինի մոտ չափազանց ցածր է օգտակար գործողության գործակիցը:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով կոնկրետ ցուցանիշներ և անհատական արդյունքները՝ կարելի է ենթադրել, որ Մոուրինյոն հարձակման գծում այսպիսի պատկեր կստեղծի՝

-------------------Իգուաին---------------------


Գումարելով այս հատվածները՝ մենք կստանանք մեր վերջնական-հավանական կազմը.


-----------------Կասիլյաս----------------------

----Ռամոս----Պեպե---Կառվալյու----Մարսելո--
-------------Ալոնսո-----Խեդիրա----------------
--------Օզիլ------Կանալես----Ռոնալդու--------
------------------Իգուաին-----------------------


Եթե մեր կանխատեսումները իրականանան, ապա ըստ այս կազմի՝ բավականին հագեցած կենտրոն կունենանք, ինչը կընդգծի «Այաքսի» պաշտպանության բացերը վերընշված կենտրոնական գոտիներում:


Այս խաղում միանշանակ ֆավորիտը համարվում է «Ռեալը», սակայն սա մրցաշարի առաջին հանդիպումն է, իսկ Ամստերդամի «Այաքսը» բոլորովին էլ «նվեր» չէ և ամեն ինչ կանի «Ռեալից» միավորներ կորզելու համար:

Իսկ մեզ մնում է հոգով-սրտով լինել մեր սիրելի ակումբի հետ և հավատալ, որ սպասվող հաղթանակը գալիք փառահեղ ժամանակաշրջանի առաջին էտապն է հանդիսանալու:

Fanat, realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4087 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33