Մադրիդի «Ռեալն» այսօր Լա լիգայի 34-րդ տուրում «Ռիասորում» ուժերն է չափելու «Դեպորտիվոյի» դեմ: Ներկայացնում ենք մի քանի վիճակագրական տվյալներ թիմերի միջև դիմակայությունից:
«Ռեալը» «Դեպորտիվոյի» դեմ անցկացրել է 91 հանդիպում: Թիմը տոնել է 52 հաղթանակ, 20 խաղում պարտվել է, 19 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
«Սպիտակները» «Դեպորտիվոյի» դարպասը գրավել են 181 անգամ՝ սեփական դարպասն ընդունելով 113 գնդակ:
«Ռեալի» ամենախոշոր հաշվով հաղթանակը եղել է 2014/15 մրցաշրջանում, երբ թիմը հաղթել է 8-2 հաշվով:
Ամենախոշոր հաշվով պարտությունը «Ռիասորում» «Ռեալը» կրել է 1950/51 մրցաշրջանում, երբ «Դեպորտիվոն» 5 անպատասխան գնդակ է ուղարկել մադրիդյան թիմի դարպասը:
Fenomeno, Realmadrid.am