Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն Կլասիկոյից հետո հայտարարել է, որ Լիոնել Մեսիի խփած հաղթական գոլի դրվագում ինքն է մեղավոր:
«Ես սխալվեցի: Դա կարող էր պատահել յուրաքանչյուրի հետ, բայց ես եմ մեղավոր: 2-2 հաշվի ժամանակ մենք նետվեցինք առաջ՝ հավատալով, որ գնդակը չի կարող հայտնվել մեր դարպասում:
Չեմ ուզում խոսել մրցավարության ու Ռամոսի հեռացման մասին: Չեմ էլ կարծում, որ այս խաղը կազդի չեմպիոնական պայքարի վրա: Մենք պարզապես ցանկանում ենք, որ մեր թիմի բոլոր ֆուտբոլիստերը պատրաստ լինեն խաղերին»,- ասել է Մարսելոն:
Fenomeno, Realmadrid.am