Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը Կլասիկոյից հետո խոսել է հանդիպման մասին:
«Ռամոսի հեռացումն ազդեց խաղի ելքի վրա: Մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը, սակայն վերջին դրվագում սխալվեցինք ու պարտվեցինք:
Պետք է շնորհավորել «Բարսելոնային» հաղթանակի կապակցությամբ. չեմպիոնության համար պայքարում հարցեր դեռևս կան: Մենք մեկ խաղ պակաս ենք անցկացրել ու պետք է առավելագույնը քաղենք:
Մեսին լավ հանդիպում անցկացրեց: Մենք կռվեցինք ու պահեր ունեինք: Մենք պետք է հանգստություն պահպանենք ու առաջ շարժվենք, քանի որ ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Կարվախալը:
Fenomeno, Realmadrid.am