Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն «Բավարիայի» դեմ հանդիպմանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ ռեկորդ սահմանելով «արքայական» ակումբի կազմում:
Այժմ Մադրիդի «Ռեալի» բոլոր ժամանակների ֆուտբոլիստներից Կրիշտիանուն միակն է, որին հաջողվել է եվրագավաթում 6 անգամ դառնալ 3 կամ ավելի գոլի հեղինակ մեկ խաղում:
Ռոնալդուին հաջորդում են Դի Ստեֆանոն ու Ֆերենց Պուշկաշը, որոնք հնգական անգամ են մրցակցի դարպասը գրավել 3 կամ ավելի անգամ:
«Ռեալի» կազմում եվրագավաթում առաջին հեթ-տրիկը Ռոնալդուն խփել է 2012 թվականին՝ «Այաքսի» դեմ հանդիպմանը: Մեկ տարի անց պորտուգալացին երեք գնդակ է ուղարկել «Գալաթասարայի» դարպասը:
Ռոնալդուն այնուհետև գրավել է «Շախտյորի», «Մալմյոյի» ու «Վոլֆսբուրգի» դարպասը, իսկ օրեր առաջ երեք գնդակ ուղարկել «Բավարիայի» դարպասը:
Fenomeno, Realmadrid.am