Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» մրցակիցները կարող են լինել «Ատլետիկոն», «Յուվենտուսը» կամ «Մոնակոն»:
Ապրիլի 21-ին Շվեյցարիայում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը, որտեղ հայտնի կդառնա «արքայական» ակումբի մրցակցի անունն այդ փուլում: Աշխարհի ու Եվրոպայի ակումբային չեմպիոնների մրցակիցը կլինի կա՛մ «Ատլետիկոն», կա՛մ «Յուվենտուսը», կա՛մ «Մոնակոն»:
Վիճակահանությունը ոչ մի նախապայման չունի, և բոլոր թիմերը կարող են լինել միմյանց մրցակից: Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 2-3-ին, իսկ պատասխան խաղերը՝ 9-10-ին:
Fenomeno, Realmadrid.am