Լա լիգայի 21-րդ տուրից հետաձգված «Սելտա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա առաջնության նախավերջին և վերջին տուրերի միջև ընկած ժամանակահատվածում՝ մայիսի 16-19-ը:
«Ակումբներին դուր չի գալիս, որ նախավերջին և վերջին տուրերի ընթացքում հետաձգված խաղ է կայանալու, սակայն բանն այն է, որ տարին 400 օր չէ, իսկ Չեմպիոնների միջազգային հավաթն էլ կայանում է այն ժամանակ, երբ կայանում է... Նման ժամանակացույց սահմանվել է՝ ելնելով միջազգային մրցաշարերում թիմերի մասնակցությունից»,- ասել է Խավյեր Տեբասը:
Fenomeno, Realmadrid.am