Մադրիդի «Ռեալը» չի պարտվել Չեմպիոնների լիգայում անցկացրած վերջին 12 խաղում: Խոսքը վերաբերում է նախորդ մրցաշրջանի վերջին 4 և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղերին:
«Սան Պաոլո» մարզադաշտում «Նապոլիին» հաղթելուց հետո «արքայական» ակումբը ևս մեկ պատմական ռեկորդ սահմանեց: Չեմպիոնների լիգայում անցկացրած վերջին 12 խաղում մադրիդյան ակումբը չի պարտվել, իսկ սա մրցաշարի պատմական ռեկորդ է:
Նախորդ ռեկորդը ևս պատկանում է «Ռեալին»: 2009/2010-2010/2011 և 2010/2011-2011/2012 թվականներին Մադրիդի «Ռեալը» պարտություն չի կրել Չեմպիոնների լիգայում 11 խաղ անընդմեջ:
Fenomeno, Realmadrid.am