Ֆլորենտինո Պերեսն ու ղեկավարության մյուս անդամները վերջին հրաժեշտն են տվել Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռայմոն Կոպային, որը վախճանվել էր մարտի 3-ին 85 տարեկան հասակում:
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում:
Կոպան «Ռեալի» կազմում հանդես է եկել 1956-1959 թվականներին՝ 3 անգամ դառնալով Եվրոպայի գավաթի, 2 անգամ Լա լիգայի, 1 անգամ Լատինական գավաթի հաղթող:
Fenomeno, Realmadrid.am