Կրիշտիանու Ռոնալդուն իտալական թիմերի դեմ արտագնա խաղերում 3 գոլ ունի իր ակտիվում, Բեյլն ու Բենզեման՝ մեկական:
Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլն ու Կարիմ Բենզեման այն մադրիդիստներն են, որոնք իտալական թիմերի դեմ արտագնա խաղերում գոլ խփելու փորձ ունեն:
Նրանցից առաջինը Կարիմ Բենզեման է, որ «Ռեալի» կազմում 2009/2010 մրցաշրջանում գոլի հեղինակ դարձավ «Միլանի» դեմ հանդիպմանը(1-1): Նշենք, որ Բենզեմայի համար այդ գոլն առաջինն էր «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայում:
Բեյլը նույնպես Չեմպիոնների լիգայում «Ռեալի» կազմում իր առաջին գոլը խփել է իտալական թիմի դեմ խաղում: Խոսքը վերաբերում է 2013/14 մրցաշրջանում «Յուվենտուսի» դեմ խաղին, որն ավարտվեց 2-2 հաշվով: Այդ օրը «Ռեալի» մյուս գոլի հեղինակը Կրիշտիանու Ռոնալդուն էր: Պորտուգալացին մեկական գնդակ Իտալիայում խփել է նաև 2015 թվականին «Յուվենտուսի» դեմ կիսաեզրափակիչ խաղում և 2016 թվականին «Ռոմայի» դեմ 1/8 եզրափակիչ հանդիպմանը:
Fenomeno, Realmadrid.am