Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները մարզում են անցկացրել «Սան Պաոլո» մարզադաշտում, որը վերջինն է «Նապոլիի» դեմ խաղից առաջ: Չնայած հորդառատ անձրևին՝ «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն աշխատել են, որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի «Նապոլիի» դեմ խաղի համար:
Զինեդին Զիդանի գլխավորությամբ մարզմանը մասնակցել են այն բոլոր 22 ֆուտբոլիստները, որոնք հայտավորվել են խաղին: Ֆուտբոլիստները կատարել են ինչպես վազքային վարժություններ, այնպես էլ գնդակի խաղարկում:
ՖՈՏՈՇԱՐՔ
Fenomeno, Realmadrid.am