Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում Մադրիդի «Ռեալն» այսօր ուժերը կչափի «Նապոլիի» հետ:
«Սանտիագո Բեռնաբեուում» 3-1 հաշվով հաղթելուց հետո Մադրիդի «Ռեալը» ժամանել է Նեապոլ և այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում մրցելու է «Նապոլիի» դեմ:
Թռիչքը տևել է երկու և կես ժամ: Նեապոլի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո «արքայական» ակումբն ուղևորվել է «Palazzo Caracciolo Hotel» հյուրանոց, որտեղ կմնա մինչև խաղի մեկնարկից որոշ ժամանակ առաջ:
Fenomeno, Realmadrid.am