Իսպանական As-ն իր կայքում հարցում է անցկացրել պարզելու համար, թե արդյոք երկրպագուները նախապատվություն տալի՞ս են, որ Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու հարձակման եռյակը մեկնարկի «Նապոլիի» դեմ հանդիպմանը:
Հարցման արդյունքներն այդքան էլ գոհացնող չեն «Ռեալի» հարձակման եռյակի համար, քանի որ քվեարկությանը մասնակցած երկրպագուների 77 տոկոսը դեմ է, որ BBC-ն լինի մեկնարկային կազմում:
Քվեարկությանը մասնակցած երկրպագուների միայն 22.95 տոկոսն է կողմ BBC-ի՝ մեկնարկային կազմում տեղ գտնելուն:
Fenomeno, Realmadrid.am