1902 թվականի մարտի 6-ին պաշտոնապես հիմնադրվեց «Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, և սկիզբ դրվեց մի նոր լեգենդի: 115 տարի անց «Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբն է, որը հասցրել է նվաճել Չեմպիոների լիգայի 11 ու միջմայրցամաքային 5 գավաթ՝ լինելով բացարձակ ռեկորդակիր: Ակումբը 2000 թվականին ստացավ 20-րդ դարի լավագույնի մրցանակը՝ շնորհված ՖԻՖԱ-ի կողմից:
Real Madrid celebrate 115th birthday from RealMadrid.am on Vimeo.
2016 թվականը հաջող ընթացք ունեցավ ակումբի համար, քանզի թիմը կարողացավ նվաճել երեք միջազգային գավաթ՝ Չեմպիոնների Լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթն ու Աշխարհի ակումբային առաջնության գավաթը: «Ռեալը» նաև բացարձակ ռեկորդակիր է Լա Լիգայում հաղթանակների քանակով՝ 32: Ակումբը նաև նվաճել է Իսպանիայի 19 գավաթ:
115 years of legend: Real Madrid CF from RealMadrid.am on Vimeo.
Տարիներն ու տասնամյակներն անցնում են, փոխվում են ժամանակներ, փոխվում են մարդիկ, բայց մեկ բան միշտ անփոփոխ է մնում՝ «Ռեալը» շարունակում է մնալ լավագույնն աշխարհում: Դի Ստեֆանո, Պուշկաշ, Կոպա, Խենտո, Պիրի, Բուտրագենիո, Ուգո Սանչես, Սանտիլյանա, Ամանսիո, Խուանիտո, Ռաուլ, Կասիլյաս, Գուտի, Զիդան, Ռոնալդո, Ռոնալդու, Ռամոս... այս շարքը հավերժ կարելի է շարունակել: Սրանք այն անուններն են, որ բարձր են պահել ու պահելու «Ռեալի» պատիվն ամբողջ աշխարհում: Եվ տեղին է կրկին հիշել Ուգո Սանչեսի հայտնի խոսքերը. «Ռեալը» միշտ վերադառնում է, որ նորից գրի պատմությունը ոսկե տառերով»:
Շնորհավոր ծնունդդ, «Ռեալ Մադրիդ», Gloria a ti, CAMPEON !!!
Los Merengues, Realmadrid.am