Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակը խոսել է գերմանական ակումբ տեղափոխվելու իր որոշման մասին:
Հիշեցնենք, որ հունվարին Իսակի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»: Տեղեկություններ կային անգամ, որ «Ռեալն» արդեն համաձայնության է հասել «նոր Իբրահիմովիչի» տեղափոխության հարցում, սակայն վերջին պահին «արքայական» ակումբի փոխարեն Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարեց Իսակի տեղափոխության վերաբերյալ:
«Բոլորն էլ գիտեն, որ «Բորուսիան» երիտասարդ ֆուտբոլիստի զարգանալու համար շատ լավ տեղ է, և շատերն սկսում են հենց այստեղից: Ես ուզում եմ խաղալ և սպասում եմ իմ հնարավորությանը: Օգտագործելու եմ այդ հնարավորությունը, երբ լինի»:
Իսակը չի ցանկանում, որ իրեն համեմատեն մեկ այլ ֆուտբոլիստի, թեկուզ Իբրահիմովիչի հետ. «Շատերն ասում են, որ ես «նոր Իբրահիմովիչն» եմ, սակայն ես ես եմ ու չեմ ուզում ինչ որ մեկը լինել»:
Fenomeno, Realmadrid.am