Ռայմոն Կոպայի վախճանը մեծ կորուստ է ինչպես Մադրիդի «Ռեալի», այնպես էլ աշխարհի բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը:
Ես ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել նրա ընտանիքին, հարազատներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր ճանաչում են նրան: Կոպան մարզական ու մարդկային արժեքների մարմնավորում էր:
Ես մտքերով ֆրանսիական ֆուտբոլում ընդգրկված յուրաքանչյուր մարդու հետ եմ, հատկապես «Ստադ դե Ռեյմսի» երկրպագուների, որոց կուռքն այսօր հեռացավ կյանքից:
Մեզանից ոմանք բախտավոր են, քանի որ տեսել են, թե ինչպես էր Կոպան սիրում «Ռեալը»: Սանտիագո Բեռնաբեուի շնորհիվ նա 1956 թվականին եկավ մեր ակումբ ու դարձավ լեգենդար թիմի համար:
Նա մասն էր յուրահատուկ ու անմոռանալի թիմի, որոնք բացառիկ էին հարձակման գծում: Կոպան, Դի Ստեֆանոն, Ռիալը, Պուշկաշն ու Խենտոն ճանապարհ հարթեցին «արքայական» ակումբի համար՝ դառնալու բոլոր ժամանակների լավագույնը: Որպես հարձակվող՝ նա գրավել է բոլոր երկրպագուների սրտերը՝ առանցքային դեր խաղալով ՖԻՖԱ-ի՝ «Ռեալը» 20-րդ դարի լավագույն ակումբ ճանաչելու գործընթացում:
Կրելով «արքայական» ակումբի մարզաշապիկը՝ Կոպան դարձավ Եվրոպայի գավաթի եռակի հաղթող, երկու անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, մեկ անգամ՝ Լատինական գավաթը, իսկ 1958 թվականին դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր:
Բայց ավելի շատ, քան իր մրցանակներն էին ու կարևորագույն ներկայությունը խաղադաշտում, Կոպան այս մարզաձևի ու մարդկային արժեքների մարմնավորում էր: Մենք նրան հավերժ կհիշենք, ու նա միշտ կլինի մեր թիմի խորհրդանիշներից մեկը:
Նրա հսկայական ներկայությունը նպաստեց թիմին՝ դառնալու լավագույնը բոլոր ժամանակներում:
Ֆլորենտինո Պերես
Fenomeno, Realmadrid.am