Նա «Ռեալի» կազմում հանդես է եկել 1956-1959 թվականներին և նվաճել 3 եվրագավաթ, երկու անգամ դարձել է Լա լիգայի, մեկ անգամ՝ Լատինական գավաթի հաղթող:
Ռայմոն Կոպան, որը Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես է եկել 1956-1959 թվականներին, 85 տարեկան հասակում այսօր հեռացել է կյանքից: Ֆրանսիացին «արքայական» ակումբի աստղային սերնդից է և բացառիկ մաս է կազմում այնպիսի հարձակվողների, ինչպիսիք են Ռիալը, Պուշկաշը, Խենտոն ու Դի Ստեֆանոն: «Ռեալի» կազմում անցկացրած 3 մրցաշրջանում էլ Կոպան թիմի հետ նվաճել է Եվրոպայի գավաթը: Երկու անգամ նա դարձել է Լա լիգայի հաղթող, մեկ անգամ՝ Լատինական գավաթի:
Կոպան ծնվել է Նյո Լե Մինում(Ֆրանսիա) 1931 թվականի հոկտեմբեի 13-ին: «Ռեալի» կազմում անցկացրած 103 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ: Ֆրանսիացին օժտված էր բացառիկ տեխնիկական կարողություններով, հիանալի խաբքերով, իսկ հարձակման գծում պարզապես մահացու էր: Կոպան 1958 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր է: Նա մրցանակի ստեղծմանը հաջորդող չորս տարվա ընթացքում մշտապես տեղ է գրավել եզրափակիչ եռյակում:
Մադրիդի «Ռեալն» իր խորին ցավակցությունն է հայտնում Ռայմոն Կոպայի ընտանիքին և խորապես վշտացած է նրա մահվան կապակցությամբ:
Fenomeno, Realmadrid.am