Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ալավեսի» կազմում, հերթական անգամ հայտարարել է «արքայական» ակումբ վերադառնալու իր ցանկության մասին:
Նա միաժամանակ հասկանում է, որ մրցակցությունը «Ռեալում» շատ բարձր է, սակայն իրեն մյուսներից թույլ ֆուտբոլիստ չի համարում:
«Ակնհայտ է, որ բարդ է վերադառնալ «Ռեալ», քանի որ այնտեղ հիանալի ֆուտբոլիստներ են խաղում: Անկեղծ այս պահին չեմ մտածում «Ռեալ» վերադառնալու մասին: Առաջիկայում պարզ կդառնա՝ ես պատրա՞ստ եմ արդյոք վերադառնալ, թե՞ ոչ: Ամեն դեպքում կարծում եմ՝ Կրոսի ու Մոդրիչի մակարդակի ֆուտբոլիստ եմ»,- ասել է Լյորենտեն:
Fenomeno, Realmadrid.am