Կատալոնական խոշորագույն մասնավոր ռադիոկայան RAC-1-ը հայտարարել է, որ ամռանը Մայամիում Միջազգային չեմպիոնների գավաթի շրջանակում տեղի է ունենալու հանդիպում Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև:
Աղբյուրի համաձայն՝ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 29-ին: Օրեր առաջ ESPN-ը գրել էր ընկերական Կլասիկոյի մասին, և այժմ նույնն է ասում նաև RAC-1 ռադիոկայանը:
«Բարսելոնան» պատրաստվում է ԱՄՆ-ում ընկերական հանդիպում անցկացնել նաև «Յուվենտուսի» հետ(հուլիսի 22) և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ(հուլիսի 25):
Fenomeno, Realmadrid.am