Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն նշում է իր ծննդյան 25-րդ տարեդարձը: Բրազիլացի ֆուտբոլիստը հենքային է «արքայական» ակումբի համար ընթացիկ մրցաշրջանում: Կազեմիրոն թիմում անցկացրած իր հանդիպումների 90 տոկոսի դեպքում եղել է մեկնարկային կազմում, իսկ երեք եզրափակիչներում՝ Չեմպիոնների լիգա, Աշխարհի ակումբային առաջնություն, Եվրոպայի Սուպերգավաթ, բրազիլացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Կազեմիրոն, ով ծնվել է 1992 թվականի փետրվարի 23-ին Սան Պաուլոյում, իր երրորդ մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան ակումբի հիմնական թիմում: Նա մասնակցել է թիմի 84 հանդիպման: «Ռեալի» կազմում Կազեմիրոն նորամուտը նշել է 2013 թվականի ապրիլին, երբ դեռ «Կաստիլյայի» ֆուտբոլիստ էր: 2014/15 մրցաշրջանում նա տեղափոխվեց «Պորտու», իսկ հաջորդ մրցաշրջանում վերադարձավ «Ռեալ»՝ իր տեղը թիմի կազմում գտնելու: «Ռեալում» անցկացրած տարիներին բրազիլացին երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի, մեկական անգամ Աշխարհի ակումբային առաջնության, Եվրոպայի Սուպերգավաթի ու Արքայական գավաթի հաղթող:
Fenomeno, Realmadrid.am