100 գոլերից 72-ը «Ռեալը» խփել է Լա լիգայում, 18-ը՝ Չեմպիոնների լիգայում, 10-ը՝ Արքայական գավաթի խաղարկությունում:
Գարեթ Բեյլի՝ «Էսպանյոլի» դարպասը խփած գնդակը խորհրդանշական էր Զիդանի գլխավորած «Ռեալի» համար: Ստացվում է, որ Զիդանի գլխավորությամբ թիմն իր 32-րդ տնային խաղում 100-րդ գոլը խփեց(միջինը 3,12 գոլ՝ մեկ խաղում):
Զիդանի գլխավորությամբ «արքայական» ակումբը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Լա լիգայի շրջանակում դարձել է 72 գոլի հեղինակ, 10 գոլ թիմը խփել է Չեմպիոնների լիգայում, 10-ը՝ Արքայական գավաթի խաղարկությունում:
Զիդանի գլխավորությամբ «սերուցքայինները» «Բեռնաբեուում» հիանալի արդյունավետություն ունեն: Անցկացրած 32 խաղում թիմը 27 հաղթանակ է տարել, 3 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 2 պարտություն:
Fenomeno, Realmadrid.am