«Էսպանյոլին» հաղթելուց հետո «արքայական» ակումբի ֆուտբոլիստները վերադարձել են մարզումներին ու պատրաստվում են «Վալենսիայի» դեմ «Մեստալյայում» կայանալիք հանդիպմանը: Հիշեցնենք, որ այս խաղը Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում է և հետաձգվել էր այն պատճառով, որ մադրիդյան ակումբը մասնակցում էր Աշխարհի ակումբային առաջնությանը:
Սերխիո Ռամոսը միացել է ընդհանուր խմբի մարզումներին: Հիմնական թիմի հետ է մարզվել նաև «Կաստիլյայի» ֆուտբոլիստ Էնցոն:
Կրիշտիանու Ռոնալդուն ու Դանիլոն աշխատել են մարզասրահում:
ՖՈՏՈՇԱՐՔ
Fenomeno, Realmadrid.am