Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Էլ Սադար» մարզադաշտում Մադրիդի «Ռեալն» այսօր ուժերը կչափի «Օսասունայի» հետ: Ստորև ներկայացնում ենք մի քանի վիճակագրական տվյալներ այս խաղին ընդառաջ:
«Ռեալն» ու «Օսասունան» հանդիպել են 73 անգամ: 43 հաղթանակ տարել է մադրիդյան ակումբը, 16 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 13 հաղթանակ տարել է «Օսասունան»:
Ընդհանուր առմամբ Պամպլոնան ներկայացնող թիմի դարպասն «արքայական» ակումբը գրավել է 159 անգամ՝ սեփական դարպասն ընդունելով 74 գնդակ:
«Սերուցքայինների»՝ «Օսասունայի» նկատմամբ ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է 1958/59 մրցաշրջանում. «Ռեալը» հաղթել է 8-0 հաշվով:
Ամենախոշոր հաշվով պարտությունն այս թիմի դեմ պայքարում «Ռեալը» կրել է 1991/92 մրցաշրջանում: Խաղն ավարտվել է 0-4 հաշվով:
«Ռեալն» իր անցկացրած վերջին 5 խաղում 2 հաղթանակ է տոնել՝ 2 խաղ պարտվելով և 1 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: «Օսասունան» երկու պարտություն է կրել՝ 3 խաղ ավարտելով ոչ-ոքի:
Թիմերի միջև անցկացված վերջին 5 հանդիպումներից 4-ն ավարտվել է «արքայական» ակումբի հաղթանակով, մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
Fenomeno, Realmadrid.am