Խոսակցությունները, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է համալրել «արքայական» ակումբի կազմը, շարունակվում են:
26-ամյա իսպանացին, որի՝ «Ռեալ» արդեն կայացած տեղափոխությունը ձախողվեց 2015 թվականին, խոսել է մանկունյանցիների կազմում հանդես գալու մասին:
«Ապագան ոչ ոք չգիտի. ապագան ապագա է: Ես շատ ուրախ եմ այստեղ: «Յունայթեդը» մեծագույն թիմ է, իսկ Պրեմիեր լիգայում հանդես գալը՝ շատ հաճելի»:
«Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Դե Խեան ասել է.«Այդ մասին ես չեմ խոսել, չեմ խոսել ոչ ոքի հետ: Հիմա պետք է կենտրոնանամ իմ խաղի վրա»:
Fenomeno, Realmadrid.am